Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա` 10-րդ հեռուստամարաթոնը, որի նպատակն էր վերականգնել հայաստանյան եւ արցախյան գյուղերը: Հեռուստամարաթոնի ընթացքում նվիրատվության չափը հասավ 15.275 մլն դոլար: Հեռուստամարաթոնի հովանավորն էր Արդշինինվեստբանկը, որն ֆոնդին նվիրաբերեց 15 մլն. դրամ: