Արդշինինվեստբանկը 2009թ. հունվար-հունիս ամիսներին վճարված հարկերի գումարով բանկային համակարգի խոշորագույն հարկատուն է, իսկ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 13-րդ տեղը:
Բանկի կողմից վճարված հարկերը կազմել են 1.6 մլրդ. դրամ, իսկ սոցիալական վճարումները` 171.3 մլն. դրամ:
2008թ. հունվար-հունիս ամիսներին Արդշինինվեստբանկը զբաղեցնում էր 19-րդ տեղը ՀՀ խոշոր հարկատուների ցանկում, վճարված հարկերը կազմում էին 1.4 մլրդ. դրամ: