ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. հունիսի 11-ի Թիվ N 1/312Ա որոշմամբ գրանցվել է «Արդշինբանկ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

«Արդշինբանկ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն իրականացվելու է 2020 թվականի օգոստոսի 17-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 23-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Արդշինբանկ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Արդշինբանկ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող Բանկի հաշվետեր իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն իրենց՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված համապատասխան հաշվեհամարներին, իսկ ոչ հաշվետեր իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք՝ թողարկման նպատակով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված 2470062828560000 տարանցիկ հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար:

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ հղումներով՝ https://bit.ly/33URwCU և https://bit.ly/2DGPhbT իսկ թղթային տարբերակները` այցելելով «Արդշինբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ Գրիգոր Լուսավորիչ 13, 13/1 հասցեով:

 

Պարտատոմսերի էական պայմանները

ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100 ԱՄՆ դոլար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

5,000,000 ԱՄՆ դոլար

ՔԱՆԱԿԸ

50,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

30 ամիս

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

17/08/2020

ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

17/02/2023

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

5.00%

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«Արդշինբանկ» ՓԲԸ