Հարգելի քարտապաններ,

Ամանորին ընդառաջ, սիրով ներկայացնում ենք հատուկ առաջարկ Mastercard քարտապանների համար:

Ս/թ դեկտեմբերի 1-ից մինչև 31-ը ընկած ժամանակահատվածում բոլոր Mastercard քարտապանները կստանան 10% զեղչ Շերեմետևո օդանավակայանում (Imperial Duty Free, տեղակայված են միջազգային թռիչքների մեկնման գոտում տերմինալ D,E,F) և Դոմոդեդովո օդանավակայանում (Heinemann Duty Free տեղակայված են միջազգային թռիչքների մեկնման գոտում և Heinemann Travel Value ներքին թռիչքների գոտում) Mastercard-ով վճարում կատարելու դեպքում:

Զեղչը կգումարվի այլ ակցիաներով և հատուկ առաջարկներով տրված զեղչերին: Զեղչը չի տարածվում ծխախոտների վրա:

Զեղչը գործում է միայն Մաքսային միությունից դուրս կատարվող թռիչքների դեպքում: