Հավատարիմ մնալով իր ծրագրերին` անընդմեջ զարգացնել և բարելավել իր մասնաճյուղերը, ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ իր հաջորդ քայլը կատարեց` վերանորոգելով ՙՇենգավիթ՚ մասնաճյուղը:
Այդ ծավալուն ծրագրի հերթական փուլի ավարտը կայացավ 2006թ. օգոստոսի 22-ին, երբ հիմնովին վերակառուցվեց և տեխնիկապես վերազինվեց ՙՇենգավիթ՚ մասնաճյուղը` ք.Երևան, Գ.Նժդեհի 32 հասցեյով: Այսուհետ 'Շենգավիթ' մասնաճյուղը իր հաճախորդների սպասարկման, ինչպես նաև մայրաքաղաքի և հատկապես Շենգավիթ համայնքի բնակչությանը, ցանկացած տեսակի բանկային ծառայությունների մատուցման հետ կապված գործընթացները կշարունակի իրականացնել ժամանակակից ոճին համապատասխան, ամենախստագույն պահանջները լիովին բավարարող մասնաճյուղի բարեկարգված տարածքում:
'Շենգավիթ' մասնաճյուղն ունի հարուստ պատմություն: Նա Երևանում գործող բանկային մասնաճյուղերից առաջիններից մեկն է: Հիմնադրվել է, որպես Շինբանկի հայկական գրասենյակի 'Լենինյան' բաժանմունք, որը սպասարկում էր Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանի Լենինյան շրջանի (ներկա դրությամբ` Շենգավիթ համայնք) խոշորագույն և արագ աճող արդյունաբերական հիմնարկ-ձեռնարկությունների բանկային հաշիվները:
1991թ. մարտի 1-ին բաժանմունքն անվանվեց Արդշինբանկի 'Լենինյան' բաժանմունք, որից հետո վերանվավեց` 'Շենգավիթ' մասնաճյուղ:
212003թ. 'Շենգավիթ' մասնաճյուղն իր 13 աշխատատեղերով անցավ quot;Արդշինինվեստբանկ' ՓԲԸ-ին:
2006թ. օգոստոսին մասնաճյուղի տարածքը հիմնովին վերանորոգվեց: Մասնաճյուղում տեղադրվեց և հանձնվեց շահագործման նոր բանկոմատ (17-րդը Արդշինինվեստբանկի բանկոմատների ցանկում): Աշխատատեղերի քանակը աճեց ևս երկու միավորով` ներկայիս դրությամբ կազմելով 15 աշխատատեղ:
Այս ամենը հստակորեն վկայում են, որ Արդշինինվեստբանկը, շարունակելով բանկային համակարգում առկա լավագույն ավանդույթները, իր ուշադրության կենտրոնում մշտապես պահում է բոլոր այն հարցերը, որոնք անմիջականորեն առնչվում են Բանկի մասնաճյուղերի ցանցի ընդլայման և բարելավման, հաճախորդների սպասարկման մակարդակի և որակի բարձրացման, ՀՀ մարզերի, քաղաքների, համայնքների տնտեսական ներուժի և պոտենցիալի զարգացման, հզորացման, բնակչության սոցիալական պայմանների բարելավման խնդիրներին: