ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ խորհրդի նախագահ Կարեն Սուրենի Սաֆարյանը և ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ վարչության նախագահ - գլխավոր տնօրեն, ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ խորհրդի անդամ Կարեն Վիլհելմի Կարապետյանը` նախագահ Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 9-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել են Անանիա Շիրակացու մեդալով: