Օգոստոսի 21-ին տեղի ունեցավ վերանորոգված և բարեկարգված Արմավիր մասնաճյուղի նոր հասցեում վերաբացման հանդիսավոր արարողությունը` Բանկի մասնաճյուղային ցանցի բարելավման և կատարելագործման ծրագրի շրջանակներում:

Մասնաճյուղը հագեցված է ժամանակակից որակյալ տեխնիկայով և պատրաստ է շարունակել իր հաճախորդներին մատուցել արագ և հուսալի բանկային ծառայություններ:
Բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը նշում է.
'Արդշինինվեստբանկի բոլոր մասնաճյուղերում` թե’ մայրաքաղաքում և թե’ մարզերում, միանման պայմաններ են ստեղծված մեր հաճախորդների համար: Արմավիր մասնաճյուղի բոլոր աշխատակիցներն ունեն համապատասախան մասնագիտական կրթություն և պատրաստ են օգնել Բանկի հաճախորդներին օգտվել մեր հուսալի և որակյալ ծառայություններից: Բանկն իր ներկայությամբ հանրապետության բոլոր տարածաշրջաններում ձգտում է ակտիվորեն մասնակցել Հայաստանի մարզերի տնտեսական և ֆինանսական կայուն զարգացմանը:'