Արդշինինվեստբանկը 2011 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Visa International վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ իրականացրեց Visa Staff Incentive աշխատակիցների խրախուսման ծրագիրն` ուղղված Բանկի կողմից թողարկվող Visa International համակարգի պրեմիում սեգմենտի քարտերի վաճառքներին:

Ամփոփելով Visa Staff Incentive ծրագրի իրականացման արդյունքները, համաձայն որի բանկը գերակատարել է Visa International վճարահաշվարկային համակարգին ներկայացված կանխատեսվող պլանը, սույն թվականի փետրավրի 21-ին Արդշինինվեստբանկում տեղի ունեցավ Visa International վճարահաշվարկային համակարգի ներկայացուցիչների կողմից միջազգային սերտիֆիկատների հանձման պաշտոնական արարողություն: Ծրագրին մասնակցող լավագույն վաճառող ճանաչվեց 'Երևան' մասնաճյուղի աշխատակից Իրինա Ենոքյանը: Իսկ որպես թիմային աշխատանք լավագույն 3 մասնաճյուղեր ճանաչվեցին 'Մալաթիա', 'Աղասյան' և 'Գորիս' մասնաճյուղերը: Ծրագրին մասնակից Արդշինինվեստբանկի լավագույն աշխատակիցները Visa International վճարահաշվարկային համակարգի և Բանկի կողմից խրախուսվեցին նաև խոշոր դրամական պարգևներով:
Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց. 'Visa Staff Incentive ծրագրի շրջանակներում ավելի քան կրկնապատկվեց պրեմիում սեգմենտի վճարային քարտերի վաճառքը նաև ակտիվացնելով վաճառքները հանրապետության մարզերում: Արդշինինվեստբանկի պրեմիում սեգմենտի վճարային քարտերի բազմաթիվ ծառայությունների ու առավելությունների հետ մեկտեղ, ծրագիրը լրացուցիչ հնարավորություն ընձեռեց ամրապնդել և բարելավել բանկի դիրքերը պրեմիում սեգմենտի վճարային քարտերի շուկայում':