ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ 2008թ. դեկտեմբերի 20-ին կազմակերպելու է մրցույթ իր համակարգում աշխատող 2008թ. լավագույն երիտասարդ մասնագետներին որոշելու նպատակով, որին կարող են մասնակցել մինչև երեսունհինգ տարեկան Բանկի աշխատակիցներ:
Մրցույթն իրականացվելու է բանկային, քաղաքացիական և հարկային օրենսդրության, իրավական այլ ակտերի, բանկային գործի տեսության, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերի իմացության ստուգման միջոցով:
Մրցույթի արդյունքում ճանաչված լավագույն երիտասարդ մասնագետները կստանան դրամական պարգևատրում: