3 ամսյա վերապատրաստման արդյունքում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդները ստացան գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթացան բանկային ծառայությունների մատուցմանը և բանկային ընթացակարգերին, ձեռք բերեցին թիմային աշխատանքի հմտություններ և, ամենակարևորը, ունեցան Արդշինբանկում կարիերա սկսելու հնարավորություն:
Ինչպես նշեց Արդշինբանկի գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը, բանկը կարևոր է համարում հայ երիտասարդների կրթական և մասնագիտական մակարդակի զարգացումը: «Մեզ համար կարևոր է, որ բուհն առաջադիմությամբ ավարտած և բանկային գործով հետաքրքրված առավելագույն թվով երիտասարդների կարողանանք օգնել ձեռք բերելու անհրաժեշտ աշխատանքային փորձ և հմտություններ, որը նրանք կիրացնեն իրենց աշխատանքում: Նախաորակավորման ծրագրով Արդշինբանկ աշխատանքի է ընդունվել ավելի քան 300 աշխատակից, որից 104-ը՝ միայն 2020-2021 թվականներին: Որպես Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը՝ մենք հետաքրքրված ենք որակյալ կադրերով ոչ միայն մեծ քաղաքներում, այլև բոլոր այն բնակավայրերում, որտեղ Արդշինբանկը մասնաճյուղեր ունի», - նշել է Հ. Իսպիրյանը