2015թ. փետրվարի 12-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեցին "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2015" ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները:
"Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում" անվանակարգում հաղթող ճանաչվեց "Արդշինբանկ" ՓԲԸ-ն` լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով "Ամերիաբանկ" ՓԲԸ-ին և "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ -ին:
"Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում" անվանակարգում հաղթող ճանաչվեց "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ-ն: Այս անվանակարգի մյուս թեկնածուներն էին "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն և "Արդշինբանկ" ՓԲԸ -ն:
"Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոպ գործառնությունների անվանակարգում" հաղթող դարձավ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն, որտեղ որպես թեկնածու առաջադրված էին նաև "Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ" ՓԲԸ-ն և "Արդշինբանկ" ՓԲԸ-ն:
Մրցանակաբաշխության մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ" էջը: