Արդշինինվեստբանկը 2009թ. ապրիլի 6-ից ներդնում է նոր ավանդ` ՙԴրամային՚:
Այս ավանդատեսակը հնարավորություն է տալիս խնայողություններ կատարել հենց դրամով:
Կարող եք ներդրում կատարել նվազագույնը 300 000 դրամ և Ձեր ավանդի ներդրման սկզբում գումարի վրա կկիրառվի տարեկան 12% տոկոսադրույք: Հետագայում, յուրաքանչյուր 90 օր հետո կիրառվող տոկոսադրույքին կավելանա ևս 1 տոկոս` դառնալով տարեկան մինչև 15 տոկոս:
Եթե ավանդի մարմանը մնացել է 30 և ավելի օր, ապա Դուք կարող եք ավանդի գումարի վրա ավելացում կատարել:
Արդշինինվեստբանկի ՙԴրամային՚ ավանդը հնարավորություն է տալիս տնտեսել Ձեր միջոցները և միաժամանակ ստանալ բարձր եկամուտներ: