Արդշինինվեստբանկը շարունակում է ընդլայնել իր ծառայությունների ցանկը:
Այսուհետ գործող դրամական փոխանցումների հետ մեկտեղ Ձեզ հնարավորություն է ընձեռվում օգտվել նաև միջազգային դրամական փոխանցումների ՙIntel Express՚ համակարգից, որը կմեկնարկի ս.թ. հունիսի 29-ից:
Intel Express համակարգի առկայությունը թույլ կտա Արդշինինվեստբանկի հաճախորդներին դինամիկ, արագ և արդյունավետ դրամական փոխանցումներ կատարել եվրոպական ավելի շատ երկրների հետ` ընդգրկելով սպասարկման նոր կետեր: