Այսօր Երևանում` Արդշինիվեստբանկի գլխավոր գրասենյակում, տեղի ունեցավ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից Արդշինինվեստբանկին` արտաքին առևտրի ֆինանսավորման համար վարկային գծի տրամադրման վերաբերյալ պայմանագրի կնքման հանդիսավոր արարողությունը:

Պայմանագիրը ստորագրեցին Արդշինիվեստբանկի Վարչության նախագահի տեղակալ Սերգեյ Վիրաբյանը և IFC-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սնեժանա Ստոիլկովիչը: Այսպիսով, Արդշինիվեստբանկը ընդգրկվեց IFC-ի առևտրի ֆինանսավորման գլոբալ ծրագրում (GTFP) և միացավ արտաքին առևտրի ոլորտում ֆինանսական ստանդարտ ծառայություններ մատուցող միջազգային բանկերի ցանցին, որոնք նպաստում են երկրի արտաքին առևտրի զարգացմանը: Վարկային գծի ընդհանուր գումարը 5 մլն ԱՄՆ դոլար է:
IFC-ի վարկային գիծը հնարավորություն է ընձեռում Արդշինինվեստբանկին ընդլայնել արտաքին առևտրային գործարքների ոլորտում մատուցվող բանկային ծառայությունների ծավալը, ինչպիսիք են` ակրեդիտիվները, երաշխիքները, մուրհակները, բանկային ակցեպտները, ինչպես նաև այս ծառայությունների տրամադրման միջոցով նվազեցնել միջազգային առևտրի ոլորտում գործող հայ գործարարների առևտրային ռիսկերը:

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի տեղակալ Սերգել Վիրաբյանի խոսքերով.'
Արդշինինվեստբանկը շարունակում է խորացնել է իր համագործակցությունը Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Այս առումով, IFC-ի կողմից Առևտրի Ֆինանսավորման Գլոբալ Ծրագրի (GTFP) շրջանակներում տրամադրվող վարկային գիծը մենք գնահատում ենք որպես հերթական հաջող համագործակցության վկայական, որի միջոցով Արդշինինվեստբանկը հնարավորություն է ստանում ընդլայնել իր առևտրային գործունեությունը, ինչպես նաև ակտիվ դերակատարում ունենալ Հայաստանի արտահանող-ներմուծող ընկերությունների գործունեության ֆինանսավորման ոլորտում: '