Arabkir_transfer_winnerԱրդշինինվեստբանկը դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար 2013 թվականի մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ անցկացնում է ակցիա, որի շրջանակներում Արդշինինվեստբանկում սպասարկվող Avers, IntelExpress, MoneyGram, Coinstar, UniStream, Ria և Быстрая Почта համակարգերից ցանկացածով փոխանցում ուղարկելու կամ ստանալու դեպքում յուրաքանչյուր 1.000-րդ հաճախորդը ստանում է 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
2013թ. ապրիլի 6-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ տարբեր քաղաքներում արդեն 43 հաճախորդ ակցիայի շրջանակներում ստացել է նշված գումարը:
Հաճախորդների կարծիքով.
- Հաճելի է Բանկի որակյալ սպասարկումից օգտվելուց զատ արժանանալ նման անակնկալի: Հերթական անգամ համոզվում ես, որ Արդշինինվեստբանկի 'Մենք ուժեղ ենք միասին' կարգախոսը համապատասխանում է Բանկի գործունեության ոճին: Շարունակելու ենք օգտվել Բանկի ծառայություններից՝ խորհուրդ տալով բոլորին անել նույնը, քանի որ ակցիայի շրջանակներում հաջորդ անակնկալը կարող է ուրախացնել մեզանից յուրաքանչյուրին:
Արդշինինվեստբանկի կողմից մեկնարկած գարնանային այս նախաձեռնությունը դեռ շարունակվում է: Մեր հաճախորդները կարող են օգտվել դրամական փոխանցումներից, ինչպես նաև Բանկի կողմից առաջարկվող մի շարք այլ ծառայություններից թվով 55 մասնաճյուղերում և գլխավոր գրասենյակում:
Մանրամասների համար զանգահարեք 060 270404, իսկ մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ: