Արդշինինվեստբանկը նվազեցնում է ֆիզիկական անձնաց ոսկյա իրերի գրավով ապահովված սպառողական վարկերի և Nur Card Express վարկային գծերի տարեկան տոկոսադրույքները: Սկսած 2014 թվականի հուլիսի 15-ից ոսկյա իրերի գրավով ապահովված սպառողական վարկերը գրեթե բոլոր մասնաճյուղերում կտրամադրվեն միջինում 1% ցածր տոկոսադրույքով, իսկ 500 հազար ՀՀ դրամը գերազանցող Nur Card Express վարկային գծերի տոկոսադրույքները սկսած 2014թ-ի օգոստոսի 18-ից ինքնաշխատ կերպով կնվազեցվեն 4.1%-ով:
Ինչպես նշել է Արդշինինվեստբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը.
- «Ավանդաբար լինելով ՀՀ բանկային համակարգում մանրածախ ծառայություններ մատուցող առաջատար բանկերից` մենք մշտապես ձգտում ենք մեր հաճախորդներին մատուցել բարձրորակ և մրցունակ ծառայություններ: Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում նաև Բանկում գործող այլ սպառողական վարկերի տոկոսադրույքների նվազեցման և առավել հարմարավետ ծառայությունների ներդրման ուղղությամբ:
Արդշինինվեստբանկի ոսկյա իրերի գրավով ապահովված վարկերի բարեխիղճ վարկառուներին սկսած վարկի գործողության առաջին իսկ ամսից առաջարկվում են լրացուցիչ մինչև 1 միլիոն ՀՀ դրամ վարկեր, առանց գրավի ավելացման: Իսկ հուլիսի 15-ից ուժի մեջ կմտնի նաև Nur Card Gold Express վարկատեսակը, որը հնարավորություն կընձեռի ստանալ մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամ և համարժեք ԱՄՆ դոլար վարկային գծեր համապատասխանաբար 17.9% և 14.9% տարեկան տոկոսադրույքներով»: