Հարգելի Հաճախորդներ,
'Արդշինինվեստբանկ' ՓԲԸ, շարունակելով իր բարի ավանդույթները, կրկին հաճելի անակնկալ է մատուցում իր հաճախորդներին և հայտարարում, որ հանրաճանաչ և հեղինակավոր միջազգային փոխանցումների
CONTACT համակարգի հետ համատեղ անցկացնում է CONTACT համակարգի ծառայություններից օգտվող 'ԱԿՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴ' ակցիան:
Ակցիան անցկացվում է Արդշինինվեստբանկի բոլոր մասնաճյուղերում` 2008 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2009 թվականի փետրվարի 15-ը: Նշված ժամանակահատվածում Արդշինինվեստբանկի մասնաճյուղերում CONTACT համակարգի ծառայություններից հաճախակի օգտվող հաճախորդներին սպասվելու են հաճելի նվերներ:
Մասնակցեք ՙԱԿՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴ՚ ակցիային` պարզապես հաճախակի օգտվելով CONTACT համակարգի ծառայություններից:
Մաղթում ենք Ձեզ հաջողություն: