25.11.2012թ. ավարտվեց Հայաստանի բանկերի միության կողմից կազմակերպած` Հայաստանի բանկերի միության մինի ֆուտբոլի գավաթի մրցաշարը, որին, ի թիվս այլ բանկերի, մասնակցում էր նաև Արդշինինվեստբանկը ներկայացնող թիմը: Համառ և անզիջում պայքարով հագեցած հանդիպումների արդյունքում Արդշինինվեստբանկի ընտրանին զբաղեցրեց պատվավոր երկրորդ հորիզոնականը` հինգ խաղերից չորսում տոնելով հաղթանակ: Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Արդշինինվեստբանկի դարպասապահ, Բանկի Ներքին անվտանգության և պահպանության վարչության Ռեժիմի և պահպանության բաժնի պետ Իգոր Վլասենկովը: Կազմակերպիչների կողմից մրցաշարի հաղթողներին շնորհվեցին պատվոգրեր և մեդալներ: