Ամիսներ առաջ ՀՀ-ում բիզնեսի խթանման ուղղությամբ Կառավարության կողմից որդեգրած քայլերի` օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, նրանց նկատմամբ տարբերակված մոտեցումների կիրառման, բիզնեսի ներկայացուցիչների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման շրջանակում ՊԵԿ կողմից հաստատվել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման և հավաստագրերի տրամադրման կարգը:

Արդշինբանկը, լինելով բանկային շուկայում ՀՀ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի կազմակերպությունների ֆինանսավորման առաջատարներից մեկը, ողջունում է հիշյալ նախաձեռնության արդյունքում կատարված փոփոխությունը, քանի որ այն կարգապահ հարկատու ընկերությունների համար ստեղծում է ավելի նպաստավոր պայմաններ, հնարավորություն տալով ֆինանսական միջոցների ներգրավումն իրականացնել առավել մատչելի և նպաստավոր պայմաններով: