Մեկնարկել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված 'Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի հիփոթեքային վարկավորման ծրագիրը: Ծրագրի շրջանականերում հիփոթեքային վարկավորումն իրականացնելու նպատակով 'Բնակարան երիտասարդների' ՎՎԿ ՓԲԸ կողմից հայտարարված մրցույթում, 11 ֆինանսական կազմակերպություններից 'Արդշինինվեստբանկ' ՓԲԸ-ն առաջարկել էր շահառուների համար հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները, ինչի շնորհիվ հաղթող է ճանաճվել նշված մրցույթում:
Ծրագրի շրջանակներում բանկը կտրամադրի ՀՀ դրամով հիփոթեքային վարկեր, շահառուի կողմից ընդամենը բնակարանի գնի 7.5 տոկոսի չափով կատարվող կանխավճարով, տարեկան 10 տոկոս տոկոսդրույքով և մինչև 20 տարի վարկի մարման ժամկետով:
Արդշինինվետբանկը շահառուների հիփոթեքային վարկավորումը կիրականացնի իր շահառուներին ավելի մոտ տեղակայված թվով 5՝ Կենտրոն, Կասկադ, Արաբկիր, Կոմիտաս մասնաճյուղերում և Գլխամասային գրասենյակում:

Մասնաճյուղերի հասցեներին և վարկավորման ավելի մանրամասն պայմաններին մեր շահառուները կարող են ծանոթանալ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի կայքի համապապատասխան էջից :

Նյութը հրապարակվել է նաև www.banks.am կայքում: