Արդշինինվեստբանկը փետրվարի 10-ից սկսել է ընդունել
ավանդներ նաև ՌԴ ռուբլով` տարեկան մինչև 6,2% տոկոսադրույքով:
Բանկում ավանդները ընդունվում են նաև ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով` ֆիզիկական և իրավաբանական անձանցից, կանխիկ և անկանխիկ եղանակներով: Այսօր Արդշինինվեստբանկը իր հաճախորդներին առաջարկում է բազմաթիվ ավանդատեսակներ, որոնք փոխարկելի են, ավելացվող են, հնարավորություն են տալիս չկորցնել տոկոսները` պայմանագիրը դադարեցնելու դեպքում, ընդունում է ավանդներ երեխաների համար և ավանդ, որի գործողության ընթացքում տոկոսադրույքն աստիճանաբար ավելանում է:
Արդշինինվեստբանկն իր ավանդատուների համար մշտապես անցկացնում է ակցիաներ` նրանց առաջարկելով ավանդ ներդնել գործող տոկոսադրույքից բարձր տոկոսներով: Բանկը իր հավասարակիշռ գործունեության շնորհիվ, ներգրավված ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգում հանդիսանում է առաջատարներից մեկը:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը նշում է. 'Ներգրավելով ՌԴ ռուբլով ավանդներ` Արդշինինվեստբանկը հնարավորություն է տալիս մեր ազգաբնակչությանը արտերկրից ստացված իրենց գումարները խնայել առանց լրացուցիչ փոխարկումների և գումարային կորուստների':