Արդշինինվեստբանկը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ առաջինը ստորագրեց համագործակցության պայմանագիր` սուբսիդավորվող տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի ծրագրին մասնակցելու վերաբերյալ:
Այսօր արդեն սկսվել է ակտիվ վարկավորման գործընթացը, ձևակերպվել է ընդհանուր թվով 11 վարկ` ավելի քանի 8 մլն ՀՀ դրամի չափով:
Արդշինինվեստբանկը գյուղատնտեսական վարկերը տրամադրում է առավելագույնը 14 տոկոս տարեկան տոկոսադրույքուվ, ինչը այսօր կնքված համապատասխան պայմանագրի համաձայն, կախված տարածաշրջանից, կսուբսիդավորվեն 4-ից 6 տոկոսի չափով:
Վարկերը տրամադրվելու են գյուղացիական տնտեսություններին սերմերի, հացահատիկային, բանջարաբոստանային մշակաբույսերի և կարտոֆիլի արտադրություն, ինչպես նաև այգեգործական և անասնապահական աշխատանքներ կազմակերպելու, նոր գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և այլ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կ. Գևորգյանի խոսքերով. 'Այսօր Արդշինինվեստբանկի գործունեության գերակա ուղղություններից է նաև բանկային մանրածախ ծառայությունների ընդլայնմանը և զարգացմանն ուղղված աշխատանքները: Կարծում եմ, որ Արդշինինվեստբանկի որպես կայուն և վստահելի բանկի վարկանիշն օգնել է, որպեսզի մեր բանկն ընդգրկվի գյուղվարկավորման սուբսիդավորման ծրագրում: Մասնակցությունն այս ծրագրին հնարավորություն կտա մեզ աջակցել գյուղական բնակավայրերի և գյուղացիական տնտեսությունների զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությանը':