Հարգելի հաճախորդներ

Ի լրումն 16.10.2020թ-ի «Ռազմական դրության հետ կապված վարկերի գծով փոփոխություններ» հայտարարությանը, սույնով հրապարակում ենք պատերազմի հետևանքով մեր վարկառուների մի շարք խմբերի վարկերի գծով փոփոխությունների մասին.

  1. «Արդշինբանկ» ՓԲԸ ֆիզիկական անձ, ԱՁ և իրավաբանական անձ հաճախորդների՝ Արցախի հանրապետության տարածքում գտնվող մասնաճյուղերում տրամադրված վարկերի և այդ մասնաճյուղերում տրամադրված քարտերով ձևակերպված վարկային գծերի նկատմամբ,
  2. Արցախի բնակիչ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրված վարկեր, որոնք չեն տրամադրվել  Ստեփանակերտ, Վարանդա, Քաշաթաղ մասնաճյուղերի կողմից և վարկային գծեր, որոնք չեն տրամադրվել նույն մասնաճյուղերում տրամադրված քարտերով,
  3. Զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության զորակոչված, այդ թվում՝ կամավորագրված ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր վարկառուների կամ համավարկառուների վարկեր,
  4. Ռազմական գործողությունների արդյունքում զոհված կամ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած քաղաքացիական անձանց վարկեր,
  5. Զորահավաքի շրջանակներում զորակոչված կամ ռազմական գործողությունների մասնակցած և զոհված կամ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների վարկեր:

Փոփոխություններին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Արցախյան պատերազմի հետևանքներով պայմանավորված վարկերի փոփոխություններ

 

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

Մաղթում ենք խաղաղություն հայոց աշխարհին և բարի վերադարձ մեր զինվորներին: