Արդշինինվեստբանկը, Արմենիա Ինշուրանս ապահովագրական ընկերության հետ համատեղ, սկսել է իրականացնել ոսկու գրավադրմամբ վարկառու հանդիսացող իր հաճախորդներին ԱՊՊԱ վկայագրերի ձեռքբերման նպատակով վարկավորում: Այսուհետ, ծրագրի շրջանակներում Բանկի հաճախորդները կարող են ստանալ տարաժամկետ վճարմամբ ԱՊՊԱ կտրոն` վճարելով կտրոնի արժեքի ընդամենը 10%-ի չափով միջնորդավճար: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է ընդամենը 0.01%: Ծառայությունը հասանելի է Բանկի բոլոր մասնաճյուղերում:
Պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ, կամ զանգահարելով 060270505: