“Արդշինինվեստբանկ” ՓԲԸ հաճախորդների սպասարկման համար հարմարավետ, ժամանակակից, վերանորոգված և արդիականացված “Շենգավիթ” մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի ունեցավ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին` ք. Երևան, Գ Նժդեհ 32 հասցեում:
Բանկը շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնման և արդիականացման գործընթացը Երևանում և մարզերում:
Մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի ունեցավ հյուրերի, Բանկի հաճախորդների և ղեկավարների մասնակցությամբ:
Բանկի վարչության նախագահ պարոն Մհեր Գրիգորյանը շնորհավորեց հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ: Նա, մանսավորապես, նշեց.
“Շենգավիթ” մասնաճյուղի՝ նորացված պայմաններում գործարկումը “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ մասնաճյուղային ցանցի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ ֆիրմային ոճին”:
Հիմնական ցուցանիշներով “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների շարքերում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը իր 55 մասնաճյուղերով խոշորագույներից է հանրապետությունում: