“Արդշինբանկ” ՓԲԸ “Արթիկ” մասնաճյուղի բացման արարողությունը տեղի ունեցավ ս.թ. նոյեմբերի 18-ին Արթիկ քաղաքի Ազատության հրապարակ 1 հասցեով:
“Արդշինբանկ” ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի բացման կապակցությամբ:
Նա մասնավորապես նշեց, որ ““Արթիկ” նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական փուլն է”:
branch branch
Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Բանկի ֆիրմային ոճին:

Նշենք, որ “Արդշինբանկ” ՓԲԸ (“Արդշինինվեստբանկ” ՓԲԸ վերանվանվել է “Արդշինբանկ” ՓԲԸ 2014թ. նոյեմբերի 13-ին) իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում: