“Արդշինբանկ” ՓԲԸ “Էրեբունի” մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի ունեցավ սույն թվականի դեկտեմբերի 2-ին քաղաք Երևան, Տիգրան Մեծ 24 հասցեով: “Արդշինբանկ” ՓԲԸ Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ:
Նա մասնավորապես նշեց. ““Էրեբունի” նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է”:
branch branch branch

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Բանկի ֆիրմային ոճին:


Նշենք, որ “Արդշինբանկ” ՓԲԸ (“Արդշինինվեստբանկ” ՓԲԸ վերանվանվել է “Արդշինբանկ” ՓԲԸ 2014թ. նոյեմբերի 13-ին) իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում: