Արդշինինվեստբանկի մասնաճյուղային ցանցի բարելավման և կատարելագործման ծրագրի շրջանակներում հունվարի 19-ին տեղի ունեցան բանկի վերանորոգված և բարեկարգված 'Իջևան' և 'Դիլիջան' մասնաճյուղերի վերաբացման հանդիսավոր արարողությունները:
Տավուշի մարզի վերոհիշյալ երկու մասնաճյուղերն էլ հագեցած են ժամանակակից տեխնիկայով և պատրաստ են իրենց հաճախորդներին մատուցելու արագ և որակյալ բանկային ծառայություններ` ավանդների ընդունում, դրամական փոխանցումների սպասարկում, քարտային ծառայություններ, վարկերի տրամադրում, կոմունալ վարձավճարների գանձում և այլն:
phl_0170 phl_0250
Տավուշի մարզում գործում են Արդշինինվեստբանկի չորս մասնաճյուղեր, որոնցից արդեն վերանորոգվել են երեքը` 'Իջևան', 'Դիլիջան' և 'Նոյեմբերյան', չորրորդ` 'Տավուշ' մասնաճյուղի վերանորոգումը նախատեսվում է իրականացնել 2012թ. ընթացքում:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը նշում է. 'Արդշինինվեստբանկը լայն մասնաճյուղային ցանց ունեցող բանկերից մեկն է Հայաստանում: Իր բոլոր մասնաճյուղերում` թե' մայրաքաղաքում, և թե' մարզերում հարմարավետ պայմաններ են ստեղծված մեր բոլոր հաճախորդների համար:
Մեր մասնաճյուղերի բոլոր աշխատակիցներն ունեն համապատասախան մասնագիտական կրթություն և պատրաստ են բանկի հաճախորդներին մատուցել որակյալ ծառայություններ: Բանկն, իր ներկայությամբ հանրապետության բոլոր տարածաշրջաններում ձգտում է ակտիվորեն մասնակցել Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, իսկ մասնաճյուղային ցանցի բարելավման աշխատանքները կրում են անընդհատ և շարունակական բնույթ':