Հարգելի՛ հաճախորդ,

տեղեկացնում ենք, որ տեխնիկական վերազինման աշխատանքների հետ կապված՝ օգոստոսի 17-ին ժ.15:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Բանկում, այդ թվում Մոբայլ Բանկինգ և Բանկ-Հաճախորդ համակարգերով հնարավոր է գործարքների անհասանելիություն:

Վերոնշյալ ժամանակահատվածում հնարավոր են նաև կապի խափանումներ Բանկի կոմունիկացիոն կենտրոնի հետ:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար: