'Արդշինբանկ' ՓԲԸ-ն 2014թ. դեկտեմբերի 2-ից մինչև 2015թ. մարտի 2-ը ներառյալ 'IntelExpress' համակարգի հետ համատեղ առաջարկում է իր հաճախորդներին Հայաստանից Մեծ Բրիտանիա ուղարկվող փոխանցումները կատարել 0% սակագնով:
Արտոնյալ սակագնով փոխանցումներ կատարելու հնարավորությունը ուղղված է ազգաբնակչության համար լրացուցիչ հարմարություններ ստեղծելու և նրանց` ֆինանսական ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելուն:
Փոխանցումը ստացողը գումարը ստանալիս որևէ միջնորդավճար չի վճարում, և հնարավորություն ունի ստանալ գումարը ուղարկելուց անմիջապես հետո:
Արդշինիբանկի բոլոր 56 սպասարկման կետերում սպասարկվում են նաև Avers, Anelik, Unistream, MoneyGram, RIA, Быстрая Почта և Sigue դրամական փոխանցումների համակարգերը, որոնք նույնպես առաջարկում են մրցունակ սակագներ և սպասարկման կետերի լայն աշխարհագրություն:
'Արդշինիբանկ' ՓԲԸ մասնաճյուղերի հասցեներին ծանոթացեք հետևյալ
հղումով
Արդշինինբանկն ունի 50 սպասարկման կետ ՀՀ-ում, 6` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում: