Հարգելի Հաճախորդ,
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արդշինբանկ» ՓԲԸ կողմից սպասարկվող քարտերի սակագնային փաթեթներում կատարվող փոփոխությունները:
Խնդրում ենք ծանոթանալ վերջիններիս բնույթին և կիրառման ժամկետներին:
Սույն թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ կմտնեն քարտերի սակագների փոփոխությունները համաձայն որի.
-
Փոփոխության է ենթարկվել դրամարկղից կանխիկ միջոցներով քարտային հաշիվների համալրման և վարկերի մարման դիմաց գանձող վճարները, որոնց մասով նախատեսվել է բացառություն, մասնավորապես, որ Բանկին պատկանող ինքնասպասարկման սարքերի խափանման կամ այդ սարքերից Բանկում սպասարկվող հաշիվների և քարտերի համալրման ծառայության անհասանելիության դեպքում և ընթացքում, ինչպես նաև ինքնասպասարկման սարքերով չհամալրված Բանկի մասնաճյուղերի(ՀՍՎ) համար, տվյալ սակագինը սահմանվում է 0 (զրո) ՀՀ դրամ:
-
Աշխատավարձային սակագնային փաթեթի պայմաններով, նոր և արդեն իսկ տրամադրված Visa Classic և Visa Gold debit տեսակի քարտեր փաթեթների շրջանակում դժբախտ պատահարներից ապահովագրությունը 01.04.2021-ից չի կատարվելու:
-
Դադարեցվում է MasterCard Nur քարտերի թողարկումը, սակայն չի դադարեցվում գործող քարտերի ընթացիկ վերաթողարկումը: MasterCard Nur քարտերի ժամկետային վերաթողարկում չի իրականացվի, իսկ ժամկետային վարկային պարտավորությունները կարող են մարվել գործող ժամանակացույցով կամ վերաձևակերպվել որպես ակնթարթային վարկ:
-
Կատարվել են նաև փոփոխություններ քարտերի սակագներում :
«Արդշինբանկ» ՓԲԸ Վճարային քարտերի սակագներին և պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ նաև Բանկի պաշտոնական կայքի այս հղմամբ՝ https://bit.ly/3oi56Ib , զանգահարելով Բանկի Կոմունիկացիոն կենտրոն 012 22 22 22 հեռախոսահամարով կամ մոտենալով Բանկի ցանկացած մասնաճյուղ: