Logo

Նոյեմբերի 6-ին Գյումրիում Հայաստանի բանկերի միությունը կազմակերպել էր «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովը։ Միջոցառումը համախմբել էր պետական և գործարար հատվածների ներկայացուցիչներին՝ քննարկելու մարզերի տնտեսական ներուժի իրացման և ներդրումային հնարավորությունների ընդլայնման ուղիները։

Արդշինբանկը մասնակցել է էքսպոյին՝ ներկայացնելով փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) առաջարկվող ֆինանսավորման լուծումներն ու ծառայությունները։ Բանկի մասնագետները հանդիպել են ձեռնարկատերերի և գործընկերների հետ, ներկայացրել բանկային ծառայությունների առաջարկներն ու տրամադրել խորհրդատվություն բիզնեսի ֆինանսավորման տարբերակների վերաբերյալ։ Էքսպոյին մասնակցել են նաև բանկի հաճախորդ ՓՄՁ գործընկերներից մի քանիսը։

Արդշինբանկը շարունակաբար կատարելագործում է ՓՄՁ հաճախորդների համար նախատեսված ծառայությունները՝ ընդլայնելով ֆինանսավորման հասանելիությունն ու պարզեցնելով բանկային գործընթացները։

Այս ուղղությամբ կարևոր քայլերից է Արդշինբանկի SME թվային հարթակի վերագործարկումը՝ նորացված հնարավորություններով և կատարելագործված գործիքակազմով՝ www.sme.ardshinbank.am։ Հարթակի միջոցով ՓՄՁ հաճախորդները կարող են առցանց ներկայացնել վարկային հայտ և օգտվել ավտոմատ վարկավորման ծառայությունից։

Image


Բանկը ՓՄՁ բիզնեսի տարբեր կարիքների համար առաջարկում է վարկային լուծումներ, բանկային հաշիվներ, բիզնես քարտեր, փոխանցումներ, ավանդներ, POS տերմինալներ ինչպես նաև հեռավար սպասարկման ծառայություններ։

«Փոքր և միջին ձեռնարկությունները կարևոր դեր ունեն Հայաստանի տնտեսության զարգացման գործում, իսկ մարզային բիզնեսների աճը նոր հնարավորություններ է ստեղծում ինչպես տեղական համայնքների, այնպես էլ երկրի տնտեսության համար։ ՓՄՁ վարկավորումը մեր բանկի ռազմավարական ուղղություններից է։ Այդ նպատակով մենք մեր վարկային ծառայությունները համադրում ենք պետական աջակցության ծրագրերի և միջազգային գործընկեր կառույցների ֆինանսական ռեսուրսների հետ՝ դրանք առավել հասանելի դարձնելով փոքր և միջին բիզնեսին։ Մեզ համար կարևոր է, որ մարզերում գործող ՓՄՁ-ները ֆինանսավորում ստանալու նույն հնարավորություններն ունենան, ինչ մայրաքաղաքում գործողները՝ օգտվելով նույն պայմաններից, արագությունից և սպասարկման որակից», – նշել է Արդշինբանկի ՓՄՁ բիզնեսի դեպարտամենտի ղեկավար Գարիկ Գաբրիելյանը։

Բանկի աջակցության կարևորությունը սեփական փորձով է գնահատում նաև Արդշինբանկի ՓՄՁ գործընկեր՝ «Լև ֆարմ» ընկերությունը։ Վարդերի ջերմոցի համասեփականատեր Թելման Մարտիրոսյանի խոսքով՝ Արդշինբանկի ֆինանսավորումը հնարավորություն տվեց կյանքի կոչել ծրագիրը։ Այժմ ընկերությունը մտածում է ջերմոցի ընդլայնման մասին։

«Ջերմոցն արդեն կիսով չափ կառուցել էինք, և աշխատանքներն ավարտելու համար անհրաժեշտ էին լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Դիմեցինք Արդշինբանկին, քննարկեցինք, ընդհանուր համաձայնության եկանք, և Արդշինբանկը կանգնեց մեր կողքին։ Ամենակարևորը աջակցության մեջ այն էր, որ մեզ հավատացին, որովհետև բիզնեսը նոր էր և վարկավորումը ռիսկեր էր ենթադրում», – ասաց Թելման Մարտիրոսյանը։

Արդշինբանկը շարունակում է ընդլայնել ՓՄՁ առաջարկները՝ համադրելով ֆինանսավորման տարբեր գործիքները, թվային ծառայություններն ու անհատական խորհրդատվությունը՝ աջակցելով բիզնեսի կայուն զարգացմանն ու ընդլայնմանը։

ՓՄՁ ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Արդշինբանկի պաշտոնական կայքում՝ https://ardshinbank.am/for-your-business/sme?lang=hy ։