Արդշինբանկը շարունակում է ընդլայնել փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) համար նախատեսված թվային ծառայությունները՝ վերագործարկելով
SME թվային
հարթակը՝ նորացված հնարավորություններով և կատարելագործված գործիքակազմով։
Ավտոմատ վարկավորումն առաջարկում է 20 մլն ՀՀ դրամ կամ կամ համարժեք արտարժույթ՝ մինչև 60 ամիս ժամկետով և հետևյալ տարեկան՝ ՀՀ դրամ՝ 15%, ԱՄՆ դոլար՝ 14%, եվրո՝
12.5% և փաստացի՝ ՀՀ դրամ՝ 16.08%, ԱՄՆ դոլար՝ 14.93%, եվրո՝ 13.24% տոկոսադրույքներով։

Արդշինբանկը, կարևորելով բիզնեսների հաջողությունը, առաջարկում է նաև անհատական
խորհրդատվություն։ ՓՄՁ հաճախորդներին աջակցում են բանկի մասնագետները՝ օգնելով ընտրել
այս կամ այն բիզնես նպատակին առավել համապատասխանող ֆինանսավորում։
Միջազգային գործընկերների վստահության ու բանկի հետևողական ռազմավարության արդյունքում
այսօր Արդշինբանկն արդեն կայուն դիրք է զբաղեցնում Հայաստանի ՓՄՁ ֆինանսական շուկայում։
Վերջին մեկ տարվա ընթացքում բանկի ՓՄՁ վարկային պորտֆելն աճել է գրեթե կրկնակի, և դինամիկան
կայուն դրական զարգացում ունի։ Սա վկայում է Արդշինբանկի` առաջատար դիրքերի շարունակական
ամրապնդման մասին։