▪ Եթե ավանդատուն ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16,000,000 հայկական դրամ է։
▪ Եթե ավանդատուն ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7,000,000 հայկական դրամ է։
▪ Եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 7,000,000 հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 16,000,000 հայկական դրամով։
▪ Եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7,000,000 հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 7,000,000 հայկական դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Ավանդատուի Արդշինբանկ ԲԲԸ-ում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների և ավանդատուի` բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` բանկային ավանդի պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե բանկային ավանդի պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ: Երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարները հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին` արտարժութային ավանդները: