Դուք կարող եք արգելափակել քարտն անմիջապես Արդշինբանկ մոբայլ հավելվածի միջոցով կամ անհապաղ տեղեկացնել այդ մասին Բանկին՝ զանգահարելով կոմունիկացիոն կենտրոն 012-222222 շուրջօրյա հեռախոսահամարով, կայքի օնլայն չատով կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Քանի՞ օրում են տրամադրվում առգրավված քարտերը։
keyboard_arrow_down
Արդշինբանկի բանկոմատներում առգրավված քարտերը ուղարկվում են Բանկի գլխամասային գրասենյակ կամ համապատասխան մասնաճյուղ՝ 3-ից 5 աշխատանքային օրվա ընթացքում: ՀՀ այլ բանկերի կողմից թողարկած քարտերը Արդշինբանկի բանկոմատներում առգրավված լինելու դեպքում 3-ից 5 աշխատանքային օրվա ընթացքում գլխամասային գրասենյակից ուղարկվում են ԱՐՔԱ ՓԲԸ՝ թողարկողի բանկ ուղարկելու նպատակով:
Ինչպե՞ս կարող ենք կասեցնել/ապակասեցնել (բլոկավորել/ապաբլոկավորել) քարտը:
keyboard_arrow_down
Քարտը կորած լինելու կամ զեղծարարության կասկածի դեպքում՝ այն կարող եք կասեցնել հեռախոսազանգի կամ Արդշինբանկ Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով: Ապակասեցումը ևս կարելի է կատարել, ինչպես Արդշինբանկ Մոբայլ հավելվածով, այնպես էլ զանգահարելով Բանկի կոմունիկացիոն կենտրոն՝ 012-222222 շուրջօրյա գործող հեռախոսահամարով: