Ձեզ կանխիկ գումար է պետք, բայց քարտը մոռացե՞լ եք վերցնել: Հոգ չէ, Ձեր քարտային
կամ բանկային հաշվից գումարն ուղարկեք Արդշինբանկի մոտակա բանկոմատ: Ընտրեք «Անքարտ
կանխիկացում» և ստացված կոդը մուտքագրեք բանկոմատի էկրանին: Ի դեպ, կանխիկը կարող եք ստանալ Դուք կամ ցանկացած այլ անձ, ում
կտրամադրեք Ձեզ ուղարկված կոդը:
| Գործարքի տեսակ | Սակագին և պայման |
| Կանխիկացման՝ գործարքի արժույթ | ՀՀ դրամ |
| Անքարտ կանխիկացում՝ Բանկի մասնաճյուղերում կամ սպասարկման սրահներում հանձնարարություն տալով | 0.3% |
| Անքարտ կանխիկացում՝ Բանկի Մոբայլ Բանկ կամ Ինտերնետ Բանկ համակարգերով հանձնարարություն տալով | 1.0%, min 100 ՀՀ դրամ |
| Սահմանաչափեր և այլ պայմաններ | |
| Միավոր գործարքի նվազագույն գումար/չափ | 1,000 ՀՀ դրամ |
| Միավոր գործարքի առավելագույն գումար/չափ | 399,000 ՀՀ դրամ |
| Մեկ հաճախորդի գծով 24 ժամվա ընթացքում անքարտ կանխիկացման պատվեր/հանձնարարությունը տալու առավելագույն գումար | 1,000,000 ՀՀ դրամ |
| Մեկ հաճախորդի գծով 24 ժամվա ընթացքում անքարտ կանխիկացման պատվեր/հանձնարարությունը տալու առավելագույն քանակ | 10 հատ |
| Մեկ հաճախորդի գծով 24 ժամվա ընթացքում անքարտ գումար կանխիկացնելու առավելագուն գումար, եթե հանձնարարությունը տվող և կանխիկացման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման բացառիկ թվային կոդը ստացող Հաճախորդները տարբերվում են | 399,000 ՀՀ դրամ |
| Անքարտ կանխիկացման պատվեր/հանձնարարություն տալիս կանխիկացման գումարը դեբետագրվում է Հաճախորդի բանկային հաշվից և ուղղվում է բանկոմատ: Բանկոմատից տվյալ գումարը չստանալու պարագայում, Հաճախորդի բանկային հաշվից գանձված գումարը (ներառյալ միջնորդավճարը) 24 ժամ անց ինքնաշխատ (ավտոմատ) վերականգնվում է/վերադաձվում է Հաճախորդի բանկային հաշվին կամ այդ ընթացքում Հաճախորդը հնարավորություն ունի ինքնուրույն՝ Մոբայլ Բանկինգ կամ Ինտերնետ Բանկինգ համակարգերով չեղարկել անքարտ կանխիկացման պատվերը և իր բանկային հաշվին հետ ստանալ գումարը (ներառյալ միջնորդավճարը): |