Ֆորա-Բանկի ակնթարթային մոբայլ փոխանցումներն իրականացվում են Ռուսաստանի Ֆորա-Բանկից դեպի Հայաստանի Արդշինբանկ՝ անկանխիկ եղանակով: Ֆորա-Բանկից Արդշինբանկ ակնթարթային փոխանցումներն իրականացվում են Ֆորա-Բանկի «ФОРА-ОНЛАЙН» բջջային հավելվածի միջոցով՝ մուտքագրելով փոխանցման շահառուի(ստացողի)` Արդշինբանկի հաճախորդի հեռախոսահամարը: 

1.ՌԴ Ֆորա-Բանկից ակնթարթային փոխանցում (МИГ) իրականացնելու համար փոխանցողին անհրաժեշտ է` 

«ФОРА-ОНЛАЙН» բջջային հավելվածում ընտրել «Платежи» → «Переводы МИГ в Армению (ArdshinBank») → далее. ընտրել հաշիվը որից գանձվելու է փոխանցման գումարը 

Լրացնել Արդշինբանկում փոխանցումը ստացողի հեռախոսահամարը (որը վերջինս տրամադրել է Արդշինբանկին), մուտքագրել փոխանցվող գումարի չափը 

Ստուգել ստացողի անունը ազգանունը և հաստատել փոխանցումը 


2.Արդշինբանկում փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է՝ 

Արդշինբանկում ունենալ ՀՀ դրամով ընթացիկ կամ քարտային հաշիվ 

Արդշինբանկին տրամադրված բջջային հեռախոսահամարը լինի հաճախորդի գործող հեռախոսահամարը 

ՌԴ Ֆորա-Բանկից փոխանցում կատարողին տրամադրել տվյալ բջջային հեռախոսահամարը

    Գործառնության տեսակ

 Սակագին/Պայման

Փոխանցման ուղղություն

ՌԴ-ից ՀՀ

Փոխանցման ուղարկման բանկ

«Ֆորա-Բանկ» ԲԸ - (АКБ «ФОРА-БАНК» (АО))

Փոխանցման ստացման բանկ

«Արդշինբանկ» ՓԲԸ

Փոխանցման ուղարկման արժույթ

ՌԴ ռուբլի

Փոխանցման ստացման արժույթ

ՀՀ դրամ 1

Փոխանցման շահառուի նկարագիր

Արդշինբանկի հաշվետեր ֆիզիկական անձ հաճախորդ

Փոխանցման ուղարկման եղանակ

Առցանց(online)՝ Ֆորա-Բանկի «ФОРА-ОНЛАЙН» բջջային հավելվածով

Փոխանցման վճարման եղանակ

Անկանխիկ՝ շահառուի ՀՀ դրամով ընթացիկ կամ քարտային հաշվին 2

Մեկ փոխանցման նվազագույն գումար

100 ՌԴ ռուբլի

Մեկ փոխանցման առավելագույն գումար

500,000 ՌԴ ռուբլի

Մեկ ամսվա ընթացքում «Ֆորա-Բանկի ակնթարթային փոխանցումներ» ծառայության միջոցով փոխանցման առավելագույն գումար

500,000 ՌԴ ռուբլի

Փոխանցման իրականացման ժամկետ

Ակնթարթային

Ծառայության աշխատանքային ժամեր՝ հասանելիություն

Շուրջօրյա (24/7 ռեժիմ), առանց հանգստայան օրերի

Փոխանցման համար ուղարկողից գանձվող միջնորդավճար

Համաձայն Ֆորա-Բանկի կողմից սահմանված սակագների

Փոխանցման գումարը շահառուի(ստացողի) հաշվին կրեդիտագրելու համար շահառուից գանձվող միջնորդավճար

առկա չէ

Միջոցների օգտագործում՝ կանխիկ կամ անկանխիկ

Ստացման  հաշվի կամ քարտի սակագները կարգավորող պայմանների համաձայն

1 Մինչև փոխանցման գումարը շահառուի հաշվին կրեդիտագրելը Արդշինբանկն իրականացնում է փոխանցված գումարի փոխարկում ՌԴ ռուբլուց ՀՀ դրամի 
2 Ստացողի հաշվեհամարի ընտրությունը կատարվում է Բանկի կողմից ինքնաշխատ՝ ընտրվում է ժամանակագրորեն ամենավերջին բացված և գործող ՀՀ դրամով հաշիվը կամ քարտը