
|
Հ/Հ |
Mastercard Platinum |
AMD |
|
1. Հիմնական միջնորդավճարներ |
||
|
1.1 |
Քարտի տրամադրում (թողարկում) 1 |
Անվճար |
|
1.2 |
Քարտի տրամադրում (թողարկում)1՝ լրացուցիչ ծառայություններից2 օգտվելու դեպքում |
7000 ՀՀ դրամ |
|
1.3 |
Քարտի սպասարկման վարձ |
5000 ՀՀ դրամ ամսական |
|
1.4 |
Քարտային հաշվի նվազագույն մնացորդ |
Չի սահմանվում |
|
1.5 |
Կից քարտի սպասարկման վարձ |
2500 ՀՀ դրամ ամսական |
|
1.6 |
Կանխիկացման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ |
|
|
|
- Բանկի և Ակբա Բանկի բանկոմատներում քարտերով |
2% |
|
|
- Բանկի և Ակբա բանկի բանկոմատներում թվայնացված քարտով |
2% |
|
|
- Բանկի կանխիկացման կետերում |
3% |
|
|
- «Արքա» համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներում և կանխիկացման կետերում քարտերով |
2% |
|
|
- «ԱրՔա» համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներում բացառությամբ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնին սեփական պրոցեսինգի միջոցով կապ հաստատած բանկերի՝ Յունիբանկ, Ինեկոբանկ, ԱՄԻՕ ԲԱՆԿ, թվայնացված քարտով |
2% |
|
|
- Այլ բանկերի բանկոմատներում թվայնացված քարտով |
2% min 1500 ՀՀ դրամ |
|
|
- Այլ բանկերի բանկոմատներում և կանխիկացման կետերում քարտերով |
2% min 1500 ՀՀ դրամ |
|
|
- Առանց քարտի առկայության կանխիկ գումարի ստացում Բանկի դրամարկղերից (կիրառելի չէ քարտի և քարտային հաշվի փակման դեպքում) |
2% |
|
|
- Վճարային քարտի և քարտային հաշվի փակման դեպքում |
Համաձայն ֆիզիկական անձանց համար կանխիկով գործառնությունների պայմանների |
|
1.7 |
Քարտային հաշվին դրամական միջոցների մուտքագրման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ |
|
|
|
- Բանկի դրամարկղից |
Անվճար |
|
|
- Քարտային հաշվի համալրում անկանխիկ փոխանցմամբ |
Համաձայն ֆիզիկական անձ հաճախորդների բանկային փոխանցումների և վճարումների սակագների ու պայմանների |
|
|
- Քարտային հաշվի համալրում «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնում սպասարկվող բանկերի բանկոմատներում (Cash-in) |
1% |
|
|
- Քարտային հաշվի համալրում «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնում չսպասարկվող բանկերի բանկոմատներում (Cash-in) |
1,5% |
|
1.8 |
Քարտային հաշվին առկա մնացորդի դիմաց օրական հաշվարկվող տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք3 |
|
|
|
- Օրվա ավարտի դրությամբ մնացորդը մեծ կամ հավասար է 250.000 ՀՀ դրամից կամ 500 ԱՄՆ դոլարից/EUR |
0.1% |
|
|
- Օրվա ավարտի դրությամբ մնացորդը փոքր է 250.000 ՀՀ դրամից կամ 500 ԱՄՆ դոլարից/EUR |
0% |
|
1.9 |
Ապրանքների և ծառայությունների համար անկանխիկ վճարման, այդ թվում՝ QR վճարման միջնորդավճար |
Էլեկտրոնային քսակների լիցքավորում 2%, մնացած բոլոր գործարքների դեպքում 0%
|
|
Անկանխիկ վճարման համար գործարքի գումարից հաճախորդին հետվճար (Cash-back)4 |
2%
|
|
1. Լրացուցիչ ծառայությունների շրջանակում տրամադրվում է վճարային քարտի ապահովագրություն՝ 200000 ՀՀ դրամ ապահովագրական գումարով, 1 տարի ժամկետով:
2. Բացի սույն վճարից սահմանվում է 50,000 ՀՀ դրամ լրացուցիչ վճար, եթե հաշվի բացման, քարտի թողարկման, վերաթողարկման համար Հաճախորդի նույնականացումը կատարվում է հեռավար՝ առանց հաճախորդի ֆիզիկապես Բանկ այցելելու: Հաճախորդին նույն օրը հեռավար նույնականացմամբ մի քանի քարտ տրամադրելու դեպքում կիրառվում է մեկ լրացուցիչ վճար:
Բացի սույն սակագներում սահմանվածից, կանխիկացման գործարքների իրականացման համար սպասարկող բանկի կողմից կարող են կիրառվել սպասարկման լրացուցիչ միջնորդավճարներ:
3. «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույքը» տարեկան կտրվածքով սակագներով սահմանված տոկոսադրույք է, որի հիման վրա Բանկը հաշվարկում է Հաճախորդին վճարման ենթակա տոկոսագումարները:
Օրինակ` 1000 ՀՀ դրամ * 5% = 50 ՀՀ դրամ` 365 օրվա համար
Հաշվի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) այն տոկոսն է, որն անձը կստանա 1000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն է հանդիսանում տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման արդյունքում ստացված գումարը:
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը սահմանված է ՀՀ ԿԲ «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտբարերության հաշվարկում» Կանոնակարգ 8/02-ով:
Բանկը վճարման ենթակա տոկոսագումարը վճարում է հաճախորդի հաշվին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ընդ որում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հաճախորդին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ տոկոսագումարի (եկամտի) օրենքով սահմանված չափով և փոխանցում պետական բյուջե:
4 Cashback ծառայությունը տրամադրվում է հետևյալ սկզբունքով
1) Cashback ծառայությունը մատուցվում է ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերած քարտապաններին: Եթե վերը նշված սկզբունքը չի պաշտպանվել Բանկը իրավասու է կատարել վճարված/վճարվելիք գումարների վերահաշվարկ:
2) Cashback ծառայության իմաստով անկանխիկ վճարումներ չեն համարվում ինտերնետով կամ բանկոմատով իրականացված կոմունալ վճարները, քարտից քարտ փոխանցումները, էլեկտրոնային դրամապանակների լիցքավորումը, ապահովագրական ծառայությունների դիմաց և բուքմեկերային և այլ խաղային կայքերում վճարումները, քարտային հաշվից ներբանկային, ՀՀ կամ օտարերկրյա բանկեր միջբանկային փոխանցումները, QR վճարումները և բոլոր այն գործարքները, որոնց արդյունքում քարտապանը իրականացնում է միջոցների տեղափոխում՝ առանց ռեալ ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու:
3) Ինտերնետով կամ բանկոմատով իրականացված կոմունալ վճարներ», «քարտից քարտ փոխանցումներ», «Էլեկտրոնային դրամապանակների լիցքավորում», «ապահովագրության դիմաց վճար», «բուքմեկերային և այլ խաղային կայքերում վճարումները» և այլ գործարքների տեսակների նույնականացումն իրականացվում է վճարահաշվարկային համակարգի կողմից ստացված տեղեկատվության հիման վրա:
4) Եթե նախկինում կատարված անկանխիկ վճարման չեղարկման կամ ճշգրտման նպատակով սպասարկողի կողմից նախաձեռնվել է հետվերադարձի (refund) գործարք, ապա հերթական հետվճարի գումարի հաշվարվում անկանխիկ գործարքների շրջանառությունը նվազեցվում է այս գործարքների գումարի չափով:
5) Cashback ծառայության շրջանակներում վերադարձվող գումարները ենթակա են հարկման «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, որոնց վճարելիս, Բանկը հանդես է գալիս որպես քարտապանի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ օրենքով սահմանված չափով և կարգով և փոխանցում ՀՀ պետական բյուջե:
6) Cashback ծառայության շրջանակներում վճարումները իրականացվում են ամսեկան կտրվածքով, ոչ ուշ քան հերթական ամավա ավարտից հետո 7-րդ աշխատանքային օրը: Ընդ որում, քարտը և քարտային հաշիվը տվյալ ամսվա ընթացքում փակելու դեպքում հաճախորդին Cashback վճարում չի իրականացվում:
7) Cashback ծառայության ամսական վճարը չի կարող գերազանցել հաճախորդի տվյալ քարտի համար սահմանված վարկային սահմանաչափի դիմաց հաշվարկվելիք գումարի չափը: Ամսական տվյալ քարտի վարկային սահմանաչափից ավել կատարված շրջանառության դիմաց Cashback չի հաշվառվում:
5. Բանկի հաճախորդներին տրամադրման ենթակա չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության ժամկետը լրացած փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը:
6. Այն դեպքում, երբ հաճախորդի զուտ աշխատավարձի (դրան հավասարեցված այլ վճարների) մասին տեղեկանք չի ներկայացվում, ապա զուտ աշխատավարձի (դրան հավասարեցված այլ վճարների) չափը որոշվում է հաճախորդի վերջին չորս ամիսների ընթացքում ստացված և աշխատավարձի վճարման նպատակով իրականացված մուտքերը վերլուծելու եղանակով: Այս դեպքում որպես զուտ աշխատավարձի չափ համարվում է վերջին չորս ամիսներին ստացված աշխատավարձերից նվազագույնը, ընդ որում` եթե դիտարկվող չորս ամիսներից որևէ մեկի ընթացքում հաճախորդը չի ստացել աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարներ, այդ ամիսը դիտարկմանը չի մասնակցում, իսկ որպես չորրորդ ամիս դիտարկվում է նախորդողը:
Այն դեպքում, երբ հաճախորդի աշխատավարձի չափը փոփոխվել է և առավելագույն վարկային սահմանաչափը, հաճախորդի ցանկությամբ, պետք է հաշվարկվի ավելի բարձր զուտ աշխատավարձի հիման վրա` որպես զուտ աշխատավարձի չափ դիտարկվում է հաճախորդի գործատուի կողմից տրված աշխատավարձի չափի մասին տեղեկանքում նշված զուտ աշխատավարձը:
Բանկի աշխատակիցների դեպքում հասանելի առավելագույն սահմանաչափը զուտ աշխատավարձի 10-ապատիկն է:
7. Տոկոսագումարի հաշվարկման օրինակ
Վարկային գծի սահմանաչափ – 5.000.000 ՀՀ դրամ
Օգտագործված մաս-1.825.000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք – 20%
Տարվա օրերի քանակ – 365 օր
Օրական կուտակվող տոկոսի մեծությունը կկազմի – 1000 ՀՀ դրամ (տոկոսագումարը կկազմի 1.825.000*20% /365=1000 ՀՀ դրամ)
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է ներքոհիշյալ բանաձևով`
Որտեղ`
i - տարեկան փաստացի տոկոսադրույքն է (APR),
A – Վարկային գծի գումարը (Բանկի կողմից Հաճախորդին տրամադրված Վարկային գծի սկզբնական գումարը),
n – Վարկային գծի մարմանն ուղղված վճարի թիվը,
N – Վարկային գծի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը,
Kn – Վարկային գծի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը,
Dn – Վարկային գծի տրամադրման օրից մինչև Վարկային գծի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով,
i -ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են Վարկային գծի պայմանագրից կամ այլ կերպ:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է Վարկային գծի պայմանագրի կնքման պահին՝ ենթադրելով, որ Վարկային գծի պայմանագիրը գործելու է Հաշվարկային քարտով վարկային գծի պայմանագիր կնքելու կամ Վարկային քարտի տրամադրման, սպասարկման, վարկային գծի և(կամ) գրավի խառը պայմանագիր կնքելու առաջարկ-դիմումում նշված ժամկետում, և կողմերը պատշաճ կերպով ու պայմանավորված ժամկետներում կատարելու են Վարկային գծի պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Մարման արտոնյալ ժամանակահատվածը (առկայության դեպքում) հաշվի չի առնվում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում:
Տարվա մեջ օրերի բազային թիվը ընդունված է տարվա փաստացի օրացուցային օրերի քանակը,
Հաշվարկված տարեկան փաստացի տոկոսադրույքի մեծությունը կլորացվում է առնվազն մինչև մեկ հարյուրերորդական և բազմապատկվում է 100-ով՝ տոկոսային մեծություն ստանալու համար:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում չեն ներառվում`
· Lրացուցիչ վճարային քարտի թողարկման վարձը և քարտային հաշվի տարեկան սպասարկման վարձը,
· Կրեդիտի մարման պարտավորության խախտման և վճարային սահմանաչափի գերազանցման համար հաշվարկվող տոկոսները, տուժանքը (տույժերը և տուգանքները),
· Կանխիկացման և կանխիկի մուտքագրման համար միջնորդավճարները,
· Տարբեր տեսակի փաստաթղթերի տրամադրման համար վճարները,
· Արժույթի փոխարկման համար միջնորդավճարները:
8. Սույն կետում նշված պայմանը նախատեսվում է միայն վարկային պայմանագրով սահմանված լինելու դեպքում:
Նշված պայմաններին համապատասխանության ստուգումն իրականացվում է վարկային գծի ժամկետի ավարտից երկու ամիս առաջ:
Զգուշացում`
Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ Կենտրոնական Բանկի վարկային ռեգիստրին և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորտինգ ՓԲԸ-ին:
Որոշման կայացման և վարկային գծի տրամադրման ժամկետները`
Անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից և նախնական հավանությունը ստանալուց հետո վարկային գծի տրամադրման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է և Հաճախորդը տեղեկացվում է առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Վերջնական որոշման կայացումից հետո վարկային գիծը տրամադրվում է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: