| Արժույթ | Տոկոսադրույք |
| ՀՀ դրամ | 9.0% |
| ԱՄՆ դոլար | 3.2% |
| Եվրո | 5.2% |
ՄՀՏ-ի կարգավորումները
Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի (այսուհետ` ՄՀՏ) հաշվարկման և հետագա փոփոխման հիմքում ընկած են Բանկի կողմից սահմանված հիմնական և երկրորդային ցուցանիշները* :
ՄՀՏ-ն առաջին հերթին սահմանվում է հիմք ընդունելով հիմնական ցուցանիշը և հավասար է հիմնական ցուցանիշի արժեքին սահմանման օրվա դրությամբ:
Երկրորդային ցուցանիշը կիրառվում է այն դեպքում, երբ հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում ՄՀՏ-ի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար:
ՄՀՏ-ի վերանայման պարբերականություն
ՄՀՏ-ը ենթակա է վերանայման տարեկան երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին: Եթե վերոհիշյալ ամսաթվերը համընկնում են ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերանայման օր է համարվում համապատասխանաբար դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը:
ՄՀՏ-ի արժեքի փոփոխության կարգը ցուցանիշի անփոփոխ մնալու դեպքում
ՄՀՏ-ն ենթակա է փոփոխման, երբ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով կազմում է 0,5 տոկոսային կետ կամ ավել: Այս պարագայում ՄՀՏ-ը հավասարվում է ցուցանիշի նոր արժեքին: Հակառակ դեպքում, այն մնում է անփոփոխ:
ՄՀՏ-ի սահմանման կարգը ցուցանիշի փոփոխության դեպքում
Այն դեպքում, երբ վերանայման օրվա դրությամբ գործող հիմնական ցուցանիշն անհասանելի է կամ անհնար է դառնում ՄՏՀ-ի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ՄՀՏ-ը հաշվարկվում է հիմք ընդունելով երկրորդային ցուցանիշը: Այս պարագայում ՄՀՏ-ը սահմանվում է ներկա և նախորդ ժամանակահատվածների երկրորդային ցուցանիշների միջոցով՝ ճշգրտված նախորդ վերանայման պահին սահմանված երկրորդային և հիմնական ցուցանիշների տարբերության չափով: Տվյալ պահին սահմանված ճշգրտման գործակիցը հետագայում կիրառվում է բոլոր վերանայումների ժամանակ, քանի դեռ հիմնական ցուցանիշը չի վերականգնվել կամ վերստին հասանելի չի դարձել։ ՄՀՏ-ի ապագա վերանայումների պարբերականությունը և արժեքի փոփոխության կանոնները մնում են անփոփոխ և կարգավորվում են վերոնկարագրյալ սկզբունքներով:
Հերթական վերանայման ամսաթվին, հիմնական ցուցանիշի վերականգնման կամ վերստին հասանելի դառնալու դեպքում, ՄՀՏ-ը սահմանվում է հիմք ընդունելով հիմնական ցուցանիշը` անկախ երկրորդային ցուցանիշի հասանելիությունից: Այս պարագայում ՄՀՏ-ը հավասարվում է հիմնական ցուցանիշի արժեքին: ՄՀՏ-ի ապագա վերանայումների պարբերականությունը և արժեքի փոփոխության կանոնները մնում են անփոփոխ և կարգավորվում են վերոնկարագրյալ սկզբունքներով:
ՄՀՏ-ի ծանուցման և կիրառման կարգ
ՄՀՏ-ի փոփոխության/ ճշգրտման դեպքում Բանկը պարտավորվում է հաճախորդին տեղեկացնել փոփոխությունն ուժի մեջ մտնելուց առնվազն մեկ ամիս առաջ` հաճախորդներին ուղարկելով անհատական ծանուցումներ: Փետրվար և օգոստոս ամիսների վերանայման արդյունքում փոփոխված տոկոսադրույքը չի կարող ուժի մեջ մտնել ավելի ուշ քան համապատասխանաբար տվյալ տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին: Եթե վերանայման արդյունքում ՄՀՏ-ի փոփոխություն տեղի չի ունենում, Բանկն այդ մասին տեղեկատվությունը հրապարակում է իր կայքում:
* Տե՛ս հիմնական և երկրորդային ցուցանիշների բաժինը յուրաքանչյուր արժույթի համար
|
Արժույթ |
ՄՀՏ |
|
ՀՀ դրամ |
9% |
ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 25.08.2026թ.
Ուժի մեջ է` 12.03.2020թ.
Մանրածախ հաշվարկային
տոկոսադրույքի բացատրագիր
25.08.2026թ.-ի
դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական
անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների
միջին կշռված տոկոսադրույքը 2025թ․ դեկտեմբեր և 2026թ․ հունվար ամիսների համար կազմում
է 9,2%, ուստի հիմնական ցուցանիշը՝ հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների
դիտարկումների պարզ միջին, 25.08.2026թ.-ի դրությամբ կազմում է 9%:
Հաշվի առնելով,
որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (9%) և հաշվարկված ցուցանիշի
տարբերությունը բացարձակ արժեքով չի գերազանցում 0,5 տոկոսային կետը, վերանայման արդյունքում
ՄՀՏ-ի արժեքը հաջորդ ժամանակահատվածի համար մնում է անփոփոխ` կազմելով 9,0%:
Հիմնական ցուցանիշ
ՀՀ դրամով ՄՀՏ-ի
հիմնական ցուցանիշը բացառապես ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական
անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների
միջին կշռված տոկոսադրույքն է՝ հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի
վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական
նիշի ճշտությամբ (օրինակ՝ 8,23 կհաշվարկվի իբրև 8,20, 8,48` իբրև 8,50, 8,65` իբրև
8,70):
Տոկոսադրույքների
մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես հասանելի է ՀՀ ԿԲ կայքումՀՀ ԿԲ կայքում։ Տես տողատակի ծանոթագրություն 1-ը: Տես
«Առևտրային բանկերի կողմից տնտեսությունից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի
ծավալները և տոկոսադրույքները» հրապարակումը:
Հիմնական ցուցանիշը
վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ
դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կողմից հրապարակված
վերջին երկու ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել քան 6 ամիս և ավելի վաղեմություն
ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամիս և
ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:
Ցուցանիշի բացատրագիր
Հիմնական ցուցանիշ: ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 25.08.2026թ․
դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից տնտեսությունից ներգրավված
ավանդների և տրամադրված վարկերի ծավալները և տոկոսադրույքները» հաշվետվության մեջ վերջին
հասանելի տեղեկատվությունը 2025թ․ դեկտեմբեր և 2025թ․ հունվար ամիսների համար է: Հաշվի
առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի
կողմից ՀՀ դրամով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ
ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը վերոնշյալ ամիսների համար համապատասխանաբար
կազմում է 9,26% և 9,13%, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես հասանելի վերջին երկու
ամիսների դիտարկումների պարզ միջին` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի
ճշտությամբ, 25.08.2026թ. դրությամբ կազմում է 9,2%:
Երկրորդային ցուցանիշ
ՀՀ դրամով ՄՀՏ-ի
հաշվարկման նպատակով երկրորդային ցուցանիշն օգտագործվում է միայն հիմնական ցուցանիշի
անհասանելիության և հաջորդ ժամանակահատվածի համար հիմնական ցուցանիշի սահմանման
անհնարինության պարագայում: Այդ պահից ՄՀՏ-ն սահմանվում է երկրորդային ցուցանիշի հիման
վրա: Հերթական վերանայման ամսաթվին, հիմնական ցուցանիշի վերականգնման կամ վերստին
հասանելի դառնալու դեպքում, ՄՀՏ-ը սահմանվում է հիմք ընդունելով հիմնական ցուցանիշը`
անկախ երկրորդային ցուցանիշի հասանելիությունից:
ՀՀ դրամով ՄՀՏ-ի
երկրորդային ցուցանիշը բացառապես ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական
և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներից (բացառությամն միջբանկայն շուկայի) մինչև
1 տարի և 1 տարուց ավել ժամկետայնությամբ ներգրաված ժամկետային ավանդների միջին կշռված
տոկոսադրույքների պարզ միջինն է՝ հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի
վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին: Ցուցանիշը կլորացվում է ստորակետից
հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 8,23 կհաշվարկվի իբրև 8,20, 8,48` իբրև
8,50, 8,65` իբրև 8,70):
Տոկոսադրույքների
մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես հասանելի է ՀՀ ԿԲ կայքում։ Տես տողատակի
ծանոթագրություն 1-ը: Տես «Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքներ
(ամսական)» հրապարակումը:
Ցուցանիշը
վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ
դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կողմից հրապարակված
վերջին երկու ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել քան 6 ամիս և ավելի վաղեմություն
ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամիս և
ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:
Ցուցանիշի բացատրագիր
Երկրորդային
ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ): ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 25.08.2026թ․ դրությամբ ՀՀ
ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքներ
(ամսական)» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2025թ․ դեկտեմբեր և
2026թ․ հունվար ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ
ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներից
մինչև 1 տարի և 1 տարուց ավել ժամկետայնությամբ ներգրաված ժամկետային ավանդների միջին
կշռված տոկոսադրույքների պարզ միջինը 2025թ․ դեկտեմբեր ամսվա համար 8,87% է ((8,20%
+ 9,54%)/2), իսկ 2026թ․ հունվար ամսվա համար` 8,70% ((7,85% + 9,54%)/2), երկրորդային
ցուցանիշը, հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների
դիտարկումների պարզ միջին` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ,
25.08.2026թ. դրությամբ կազմում է 8,8%:
Ցուցանիշների
անհասանելիություն
Ցուցանիշնեը համարվում
են անհասանելի ստորև թվարկված հանգամանքների ի հայտ գալու պայմաններում`
Հիմնական և երկրորդային ցուցանիշների
անհասանելիության պարագայում` ՄՀՏ-ն սահմանվում է Բանկի կողմից առաջարկված համանման այլ
ցուցանիշի հիման վրա, բացառապես հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կամ օրենսդրությամբ սահմանված
չափանիշները:
1 Նշված
ինտերնետային հղման փոփոխությունը որևէ ազդեցություն կամ հետևանք չի կարող ունենալ
ցուցանիշի հաշվարկման կարգի վրա:
Նոր ցուցանիշի
հրապարակումից հետո Արխիվ բաժնում ավելացնել նախորդ տվյալները:
| Արժույթ | ՄՀՏ |
|---|---|
| USD | 3.2% |
ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 25.08.2026թ.
Ուժի մեջ է՝ 21.04.2025թ․.
Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր
25.02.2026թ.-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային
համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ
1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը 2025թ․ դեկտեմբեր
և 2026թ․ հունվար ամիսների համար կազմում է 3,1% ,ուստի հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես հասանելի վերջին երկու
ամիսների դիտարկումների պարզ միջին, 25.08.2026թ․-ի դրությամբ կազմում է 3,1%:
Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (3.2%) և հաշվարկված
ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով չի գերազանցում 0,5 տոկոսային կետը, վերանայման
արդյունքում ԱՄՆ դոլարով ՄՀՏ-ի արժեքը հաջորդ ժամանակահատվածի համար մնում է անփոփոխ`
կազմելով 3,2%:
Հիմնական ցուցանիշ
ԱՄՆ դոլարով ՄՀՏ-ի հիմնական ցուցանիշը բացառապես ՀՀ բանկային
համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ
1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքն է՝ հաշվարկված
որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ
միջին` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 3,23 կհաշվարկվի
իբրև 3,20, 3,48` իբրև 3,50, 3,65` իբրև 3,70):
Տոկոսադրույքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես
հասանելի է ՀՀ
ԿԲ կայքումՀՀ ԿԲ կայքում Այս հղումը կբացվի նոր պատուհանում Տես տողատակի ծանոթագրություն 1-ը: Տես «Առևտրային
բանկերի կողմից տնտեսությունից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի ծավալները
և տոկոսադրույքները» հրապարակումը:
Հիմնական ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու
անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)`
հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կողմից հրապարակված վերջին երկու ամիսների հասանելի տվյալները,
սակայն ոչ ավել քան 6 ամիս և ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները
(ընդունելի ժամանակահատված): 6 ամիս և ավելի վաղեմության հրապարակումները համարվում
են անհասանելի:
Ցուցանիշի բացատրագիր
Հիմնական ցուցանիշ. ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 25.08.2026թ․-ի
դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից տնտեսությունից ներգրավված
ավանդների և տրամադրված վարկերի ծավալները և տոկոսադրույքները» հաշվետվության մեջ վերջին
հասանելի տեղեկատվությունը 2025թ․ դեկտեմբեր և 2026թ․ հունվար ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման
ամսաթվի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով
ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրավված
ավանդների միջին կշռված տոկոսադրույքը 2025թ․ դեկտեմբեր և 2026թ․ հունվար ամիսների համար համապատասխանաբար կազմում 3,3% և
2,9%, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների
պարզ միջին, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, 25.08.2026թ․-ի
դրությամբ կազմում է 3,1%:
Երկրորդային ցուցանիշ
ԱՄՆ դոլարով ՄՀՏ-ի հաշվարկման նպատակով երկրորդային ցուցանիշն
օգտագործվում է միայն հիմնական ցուցանիշի անհասանելիության և հաջորդ ժամանակահատվածի
համար հիմնական ցուցանիշի սահմանման անհնարինության պարագայում: Այդ պահից ՄՀՏ-ն
սահմանվում է երկրորդային ցուցանիշի հիման վրա: Հերթական վերանայման ամսաթվին, հիմնական ցուցանիշի
վերականգնման կամ վերստին հասանելի դառնալու դեպքում, ՄՀՏ-ը սահմանվում է հիմք ընդունելով
հիմնական ցուցանիշը` անկախ երկրորդային ցուցանիշի հասանելիությունից:
ԱՄՆ դոլարով ՄՀՏ-ի երկրորդային ցուցանիշը բացառապես ՀՀ բանկային
համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներից
(բացառությամն միջբանկայն շուկայի) մինչև 1 տարի և 1 տարուց ավել ժամկետայնությամբ
ներգրաված ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքների պարզ միջինն է՝ հաշվարկված
որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ
միջին: Ցուցանիշը կլորացվում է ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝
3,23 կհաշվարկվի իբրև 3,20, 3,48` իբրև 3,50, 3,65` իբրև 3,70):
Տոկոսադրույքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես
հասանելի ՀՀ ԿԲ կայքում։ Տես տողատակի ծանոթագրություն 1-ը: Տես «Առևտրային
բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքներ (ամսական)» հրապարակումը:
Ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ`
փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք
ընդունելով ՀՀ ԿԲ կողմից հրապարակված վերջին երկու ամիսների հասանելի տվյալները, սակայն
ոչ ավել քան 6 ամիս և ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները
(ընդունելի ժամանակահատված): 6 ամիս և ավելի վաղեմության հրապարակումները համարվում
են անհասանելի:
Ցուցանիշի բացատրագիր
Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ).
ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 25.08.2026թ․-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային
բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքներ (ամսական)» հաշվետվության մեջ
վերջին հասանելի տեղեկատվությունը 2025թ․ դեկտեմբեր և 2026թ․ հունվար ամիսների
համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ` ՀՀ բանկային համակարգի կողմից
ԱՄՆ դոլարով ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներից մինչև 1 տարի և
1 տարուց ավել ժամկետայնությամբ ներգրաված ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքների
պարզ միջինը 2025թ․ դեկտեմբեր ամսվա համար
3,19% է` ((2,44% + 3,93%)/2), իսկ 2026թ․ հունվար ամսվա համար`
3,54%` ((2,67%+ 4,41%)/2), Բանկի երկրորդային ցուցանիշը, հաշվարկված որպես վերանայման
օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին՝ կլորացված
ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, կազմում է 3,4%:
Ցուցանիշների անհասանելիություն
Ցուցանիշնեը համարվում են անհասանելի ստորև թվարկված հանգամանքների
ի հայտ գալու պայմաններում`
Հիմնական և երկրորդային ցուցանիշների անհասանելիության պարագայում`
ՄՀՏ-ն սահմանվում է Բանկի կողմից առաջարկված համանման այլ ցուցանիշի հիման վրա,
բացառապես հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կամ օրենսդրությամբ սահմանված չափանիշները:
1 Նշված ինտերնետային հղման փոփոխությունը որևէ ազդեցություն
կամ հետևանք չի կարող ունենալ ցուցանիշի հաշվարկման կարգի վրա:
|
Արժույթ |
ՄՀՏ |
|
EUR |
5.2% |
Եվրոյով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝
25.08.2026թ.
Ուժի մեջ է` 21.04.2025թ.
Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր
25.08.2026թ. դրությամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված
€STR-ի ինդեքսի վերջին հասանելի վեց ամիսների` 23.08.202թ.-ից մինչև 25.08.2026թ.
հրապարակված ցուցանիշների միջին թվաբանականը` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական
նիշի ճշտությամբ, կազմում է 1,9%, ուստի, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես վերջինիս
և 3% ֆիքսված մարժայի հանրագումար, սահմանվում է 4,9%:
Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի
(5,2%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով չի գերազանցում է
0,5 տոկոսային կետը, վերանայման արդյունքում ՄՀՏ-ի արժեքը հաջորդ ժամանակահատվածի համար
մնում է անփոփոխ` կազմելով 5,2%:
Հիմնական ցուցանիշ
Եվրոյով ՄՀՏ-ի հիմնական ցուցանիշը հաշվարկվում է որպես վերանայման
օրվա դրությամբ հասանելի վերջին վեց ամիսների համար €STR ինդեքսի (Եվրագոտու կարճաժամկետ
տոկոսադրույք) միջին արժեքի և 3% ֆիքսված մարժայի գումար՝ կլորացված ստորակետից հետո
1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 0,23 կհաշվարկվի իբրև 0,20, 0,48` իբրև
0,50, 0,65` իբրև 0,70):
Հիմնական
ցուցանիշի որոշման համար անհրաժեշտ տվյալները հրապարակվում են €STR-ի (Եվրագոտու կարճաժամկետ
տոկոսադրույք) ինդեքսին վերաբերող ¦ Euro short-term rate - Volume-weighted
trimmed mean rate, Daily - businessweek§ վերտառությամբ նյութում, որը հասանելի է
Եվրոպական կենտրոնական բանկի կայքում հետևյալ հղմամբ՝ https://data.ecb.europa.eu/
[1]:
Հիմնական ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու
անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)`
հիմք ընդունելով Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված վերջին վեց ամիսների
հասանելի տվյալները, սակայն ոչ ավել, քան 6 ամսից ավելի վաղեմություն ունեցող տվյալներ
պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամսից ավելի վաղեմության
հրապարակումները համարվում են անհասանելի:
Ցուցանիշի բացատրագիր
Հիմնական ցուցանիշ: ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 25.08.2026թ․-ի
դրությամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված €STR-ի ինդեքսի վերջին հասանելի
տեղեկատվությունը 25.08.2026թ․ դրությամբ է, ուստի ցուցանիշը սահմանվում է որպես 23.08.2025թ.-ից
մինչև 25.08.2026թ ընկած ժամանակահատվածում հրապարակված ցուցանիշների միջին թվաբանական`
1,93%, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված
մարժա և 25.08.2026թ.-ի դրությամբ կազմում է 4,9%:
Երկրորդային ցուցանիշ
Եվրոյով ՄՀՏ-ի հաշվարկման նպատակով երկրորդային ցուցանիշն
օգտագործվում է միայն հիմնական ցուցանիշի անհասանելիության և հաջորդ ժամանակահատվածի
համար հիմնական ցուցանիշի սահմանման անհնարինության պարագայում: Այդ պահից ՄՀՏ-ն
սահմանվում է երկրորդային ցուցանիշի հիման վրա: Հերթական վերանայման ամսաթվին, հիմնական ցուցանիշի
վերականգնման կամ վերստին հասանելի դառնալու դեպքում, ՄՀՏ-ը սահմանվում է հիմք ընդունելով
հիմնական ցուցանիշը` անկախ երկրորդային ցուցանիշի հասանելիությունից:
Եվրոյով ՄՀՏ-ի երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է որպես վերանայման
օրվա դրությամբ հասանելի վերջին վեց ամիսների համար Եվրոպական կենտրոնական բանկի կողմից
եվրոյով օվերնայթ գործարքների օրական դիտարկումների (Եվրոպական կենտրոնական բանկի հիմնական
տոկոսադրույք) միջին արժեքի22 Տես
տողատակի ծանոթագրություն 2-ը և 3% ֆիքսված մարժայի գումար՝ կլորացված
ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 0,23 կհաշվարկվի իբրև
0,20, 0,48` իբրև 0,50, 0,65` իբրև 0,70):
Երկրորդային
ցուցանիշի որոշման համար անհրաժեշտ տվյալները հրապարակվում են Եվրոպական կենտրոնական
բանկի ¦ Deposit facility - date of changes (raw data) - Level, Euro area
(changing composition), Daily§ վերտառությամբ նյութում, որը հասանելի է Եվրոպական
կենտրոնական բանկի կայքում հետևյալ հղմամբ՝ Key ECB interest rates (europa.eu)[2]:
Ցուցանիշը վերանայվում
է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող
առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված
վերջին վեց ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել, քան 6 ամսից ավելի վաղեմություն
ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամսից
ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:
Ցուցանիշի բացատրագիր
Երկրորդային ցուցանիշ
(կրում է տեղեկատվական բնույթ): ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի դրությամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից
հրապարակված եվրոյով օվերնայթ գործարքների հիմնական տոկոսադրույքի հասանելի վերջին
տեղեկատվությունը 25.08.2026թ.-ի դրությամբ է: Ուստի, 25.08.2026թ.-ի դրությամբ, ցուցանիշը
սահմանվում է որպես 25.08.2025թ.-ից մինչև 25.02.2026թ․ ընկած ժամանակահատվածում հրապարակված
ցուցանիշների միջին թվաբանական՝ 2.0%, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի
ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված մարժա և 25.08.2026թ.-ի դրությամբ կազմում է 5%:
Ցուցանիշների անհասանելիություն
Ցուցանիշնեը համարվում
են անհասանելի ստորև թվարկված հանգամանքների ի հայտ գալու պայմաններում`
Հիմնական և երկրորդային ցուցանիշների անհասանելիության պարագայում`
ՄՀՏ-ն սահմանվում է Բանկի կողմից առաջարկված համանման այլ ցուցանիշի հիման վրա,
բացառապես հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կամ օրենսդրությամբ սահմանված չափանիշները:
1 Նշված ինտերնետային հղման փոփոխությունը որևէ ազդեցություն
կամ հետևանք չի կարող ունենալ ցուցանիշի հաշվարկման կարգի վրա:
2 Հաշվի առնելով, որ Եվրոպական կենտրոնական բանկը դադարեցրել
է EONIA ինդեքսի հրապարակումը, Բանկը 25.05.2022 թ.-ից այն փոխարինում է Եվրոպական
կենտրոնական…….
| Արժույթ | ՄՀՏ-ի վերանայված արժեք | Վերանայման ամսաթիվ | Ուժի մեջ մտնելու ամսաթիվ |
|---|---|---|---|
| ՀՀ դրամ | 9% | 26.08.2024 | 12.03.2020 |
| USD | 3.2% | 26.08.2024 | 22.04.2024 |
| EUR | 6.9% | 26.08.2024 | 22.04.2024 |
| Արժույթ | ՄՀՏ-ի վերանայված արժեք | Վերանայման ամսաթիվ | Ուժի մեջ մտնելու ամսաթիվ |
|---|---|---|---|
| ՀՀ դրամ | 9% | 25.02.2025 | 12.03.2020 |
| USD | 2.7% | 25.02.2025 | 21.04.2025 |
| EUR | 6.2% | 25.02.2025 | 21.04.2025 |
| Արժույթ | ՄՀՏ-ի վերանայված արժեք | Վերանայման ամսաթիվ | Ուժի մեջ մտնելու ամսաթիվ |
|---|---|---|---|
| ՀՀ դրամ | 9% | 25.08.2026 | 12.03.2020 |
| USD | 3.2% | 25.08.2026 | 21.04.2025 |
| EUR | 5.2% | 25.08.2026 | 21.04.2025 |