Logo

Աշխատավարձային սակագնային պայմանների փաթեթ

Աշխատավարձային սակագնային պայմանների փաթեթ

Հիմնական պայմաններ

Լրացուցիչ պայմաններ

1 Բացի սույն վճարից սահմանվում է 50,000 ՀՀ դրամ լրացուցիչ վճար, եթե հաշվի բացման, քարտի թողարկման, վերաթողարկման համար Հաճախորդի նույնականացումը կատարվում է հեռավար՝ առանց հաճախորդի ֆիզիկապես Բանկ այցելելու: Հաճախորդին նույն օրը հեռավար նույնականացմամբ մի քանի քարտ տրամադրելու դեպքում կիրառվում է մեկ լրացուցիչ վճար:

2 Լրացուցիչ ծառայությունների շրջանակում տրամադրվում է վճարային քարտի ապահովագրություն՝ 200,000 ՀՀ դրամ ապահովագրական գումարով, 1 տարի ժամկետով: Քարտին կից ապահովագրության վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ։  

3 Visa Individual անհատական դիզայնով քարտ պատվիրելու դեպքում՝ սահմանվում է լրացուցիչ 400 ՀՀ դրամ ամսական սպասարկման վճար: Visa Individual քարտի սպասարկման մնացած սակագները՝ համաձայն Visa Classic քարտատեսակի՝ սույն սակագնային փաթեթով սահմանված սակագների:

4 Բանկին պատկանող ինքնասպասարկման սարքերի խափանման կամ այդ սարքերից Բանկում սպասարկվող հաշիվների և քարտերի համալրման ծառայության անհասանելիության դեպքում և ընթացքում, ինչպես նաև ինքնասպասարկման սարքերով չհամալրված Բանկի մասնաճյուղերի(ՀՍՎ) համար, տվյալ սակագինը սահմանվում է 0 ՀՀ դրամ:

5 «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույքը» տարեկան կտրվածքով սակագներով սահմանված տոկոսադրույք է, որի հիման վրա Բանկը հաշվարկում է Հաճախորդին վճարման ենթակա տոկոսագումարները:

Օրինակ` 1,000 ՀՀ դրամ * 5% = 50 ՀՀ դրամ` 365 օրվա համար

Հաշվի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) այն տոկոսն է, որն անձը կստանա 1000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով:

Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն է հանդիսանում տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման արդյունքում ստացված գումարը:

Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը սահմանված է ՀՀ ԿԲ “Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբրերության հաշվարկում” Կանոնակարգ 8/02-ով։ 

Բանկը վճարման ենթակա տոկոսագումարը վճարում է հաճախորդի հաշվին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ընդ որում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հաճախորդին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ տոկոսագումարի (եկամտի) օրենքով սահմանված չափով և փոխանցում պետական բյուջե:

6 Մեկ քարտի հետ տրամադրվում է միայն մեկ վճարային մատանի։ Գործող քարտի համար վճարային մատանի պատվիրելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել քարտի վերաթողարկման դիմում։

7 Բանկի հաճախորդներին տրամադրման ենթակա չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության ժամկետը լրացած փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը:

8 Կիրառելի է 03.01.2023թ.-ից թողարկվող Arca քարտերի համար:

9 Հաղորդագրությունները անմիջապես հասանելի են ինտերնետին միացված սարքերի վրա, հակառակ դեպքում` հաղորդագրությունները հնարավոր կլինի ստանալ սարքը ինտերնետին միացնելուց հետո՝ Հավաստագրումների վերաբերյալ տեղեկացումների ստացման ծառայությունից օգտվելու ցանկության դեպքում՝ լռելյայն ակտիվացվում է email հաղորդագրությունների ուղարկումը: (ծառայությունը հասանելի կլինի Բանկի կողմից համապատասխան լուծման գործարկումից հետո)

Ծանուցման ստացման տեսակը կարող է փոփոխվել հաճախորդի կողմից՝

-       Բանկի մոբայլ հավելվածի միջոցով, (ծառայությունը հասանելի կլինի Բանկի կողմից համապատասխան լուծման գործարկումից հետո)

-       Բանկի մասնաճյուղ այցելելով կամ անհատական մենեջերին դիմելով:

10 Թողարկվող քարտատեսակը՝ Arca Gold:

Բանկի Ծառայությունների փաթեթներում վճարային քարտերի վերաբերյալ սույն սակագներից տարբերվող սակագներ սահմանված լինելու դեպքում՝ առաջնահերթություն է տրվում փաթեթներում սահմանված սակագներին:

Բանկի ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳ հավելվածի միջոցով հնարավոր է իրականացնել դրամային փոխանցումներ, կատարել վարկի մարումներ, դիտել հաշիվների մնացորդներն ու գործարքները, կատարել վճարումներ և բազմաթիվ այլ գործարքներ, որոնց կարող եք ծանոթանալ  հետևյալ հղմամբ:

Բացի սույն սակագներում սահմանվածից, կանխիկացման գործարքների իրականացման համար սպասարկող բանկի կողմից կարող են կիրառվել սպասարկման լրացուցիչ միջնորդավճարներ: