Ուշադրություն՝ ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք դուք՝ ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակված տոկոսագումարները ստանալու արդյունքում:
Տարեկան տոկոսային եկամտաբերության կարգը՝ ստորև։
◾ Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։
◾ Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա և այդ մասին հաշվետիրոջը տեղեկացնելու կարգը։
◾Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրեքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
◾Օտարերկյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
◾Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Արդշինբանկ» ԲԲԸ հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «Ձեր ֆինանսական տեղեկատուն»՝ www.fininfo.am, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է։
4 Տոկոսադրույքը կախված է հաշվին դրամական միջոցների գտնվելու ժամկետից և վերջին (ժամկետի մեկնարկը սկսվում է սակագներով նախատեսված նվազագույն մնացորդը ապահովելու օրվանից) 1, 3, 6 և 12 ամիսների նվազագույն մնացորդից, հետևաբար որքան երկար է կատարվում խնայողություն, այնքան բարձր է տոկոսադրույքը: Բանկը հաշվետու/տվյալ ամսվա նվազագույն մնացորդի համար հաշվարկված տոկոսագումարները հաշվեգրում և վճարում է օրացուցային ամսվա վերջում` կապիտալացնելով հաշվի մնացորդին, եթե այլ բան նախատեսված չի Բանկի ու Հաճախորդի միջև կնքված պայմանագրով, և վճարելիս պահում ու պետական բյուջե է փոխանցում օրենսդրությամբ գանձման ենթակա հարկերը: Օրացուցային ամսվա որևէ օրը մնացորդի զրոյական լինելու դեպքում, այդ օրացուցային ամսվա տոկոսները չեն հաշվեգրվում և չեն վճարվում:
5 Խնայողական հաշվի տոկոսադրույքը չի ամրագրվում անժամկետ, այն կրում է տեղեկատվական բնույթ: Բանկն իրավունք ունի այն միակողմանիորեն փոփոխել` դրանք ուժի մեջ մտնելուց առնվազն 7 օր առաջ տեղեկացնելով հաշվետիրոջը՝ համապատասխան տեղեկատվությունը Բանկի կորպորատիվ կայքէջում հրապարակելու միջոցով
6 Ընթացիկ/հաշվետու օրացուցային ամսվա ամփոփ տոկոսադրույքը, որը կստանա հաճախորդը հաշվարկվում և կախված է վերջին 1,3,6,12 ամիսների նվազագույն մնացորդից և հաշվին միջոցների գտնվելու ժամկետից, որը հաշվարկվում է ստորև բանաձևով: Բանաձևի մեջ հաշվի են առնվում վերջին 1,3,6,12 ամիսների նվազագույն մնացորդները և 9-րդ կետով սահմանված տոկոսադրույքները:
R% = max(S12 *R12;S6 * R6;S3 * R3; S1 *R1) * 100
S1
G = S1*R*K Տոկոսագումար(G) = նվազագույն գումարը հաշվետու ամսում * R% * օրերի քանակը հաշվետու ամսում
365(366) 365/(366)
R – ամփոփ տարեկան տոկոսադրույքն է, որով իրականացվում է հաշվետու ամսվա տոկոսների հաշվեգրումը և վճարումը
Sn – n վերջին ամիսների նվազագույն մնացորդը (n = 1,3,6,12 ամս.)
Rn – n ժամանակահատվածի տոկոսադրույքը (n = 1,3,6,12 ամս.)
G – հաշվետու ամսում հաշվեգրված տոկոսագումար
K – օրերի քանակը հաշվետու ամսում
S1 –նվազագույն գումարը հաշվետու ամսում
7 Խնայողական հաշվի քաղվածքները տրամադրվում են հաճախորդին առնվազն երեսնօրյա պարբերականությամբ հաճախորդի նախընտրած տարբերակով: Բանկը պարտավոր չէ Հաշվետիրոջը հաշվի քաղվածք տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում բանկը տվյալ հաշիվը չի դեբետագրել կամ կրեդիտագրել:
Հաշվով կատարված գործառնությունների դիմաց քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները սահմանվում են համաձայն Բանկի գործող Սակագների:
Այն միջնորդավճարներ, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման, ներառում են նաև ԱԱՀ:
Սույն սակագներով չկարգավորվող դրույթները կարգավորվում են Բանկի կողմից մատուցվող ծառայությունների սակագներով։
Հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործառնությունների կատարման ժամանակ գործող արտարժույթի փոխարկման պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի Արտարժույթի փոխանակում բաժնում։
Եթե ավանդատուն ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը
16,000,000 հայկական դրամ է։
Եթե ավանդատուն ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի
չափը 7,000,000 հայկական դրամ է։
Եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային
ավանդի գումարը 7,000,000 հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային
ավանդը` մինչև 16,000,000 հայկական դրամով։
Եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային
բանկային ավանդի գումարը պակաս է 7,000,000 հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային
բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 7,000,000 հայկական
դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Ավանդատուի Արդշինբանկ ԲԲԸ-ում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են
մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների և ավանդատուի` բանկում ունեցած բոլոր
արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:
Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` բանկային ավանդի պայմանագրով սահմանված
մասնաբաժնի չափով: Եթե բանկային ավանդի պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային
ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև
բաժանվում է հավասարաչափ: Երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարները հաշվարկելիս
առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին` արտարժութային
ավանդները: