Ներդրումային (բրոքերային) ծառայություններ

  1. Բրոքերային հաշվի բացում և վարում
  2. Արժեթղթերի առուվաճառքի հայտերի (պատվերների) ընդունում և կատարում
  3. Հաճախորդի հաշվին և միջոցներով արժեթղթերով գործարքների իրականացում
Ներդրումային (բրոքերային) ծառայություններ

Հիմնական պայմաններ - ուժի մեջ է 21.11.2024թ.-ից

 

Ծառայություն Սակագին*
Ներդրումային (բրոքերային) ծառայություններ **

ՀՀ-ից դուրս թողարկված արժեթղթեր
Բաժնային1 և ոչ բաժնային1 արժեթղթեր
0.20%, նվազ. 20,000 ՀՀ դրամ

ԱՄՆ գանձապետական պարտատոմսեր
պատվերի տրման ամսաթվից մինչև արժեթղթի մարման ամսաթիվ՝ 120 օր 0.10%, նվազ. 20,000 ՀՀ դրամ 
պատվերի տրման ամսաթվից մինչև արժեթղթի մարման ամսաթիվ՝ 121-210 օր 0.15%, նվազ. 20,000 ՀՀ դրամ 

Խնդրահարույց ակտիվներ (Distressed assets)
1.25%, նվազ. 20,000 ՀՀ դրամ

Այլ (third-party products, structured notes, non traditional funds2)
1%, նվազ. 20,000 ՀՀ դրամ
ՀՀ-ում թողարկված արժեթղթեր


Բաժնային արժեթղթեր
0.35%, նվազ. 5,000 ՀՀ դրամ

ՀՀ պետական պարտատոմսեր
0.05%, նվազ. 1,000 ՀՀ դրամ

Արդշինբանկ ԲԲԸ պարտատոմսեր
0.05%, նվազ. 1,000 ՀՀ դրամ

Այլ ոչ բաժնային արժեթղթեր
մինչև 20 մլն՝ 0.1%, նվազ. 2,000 ՀՀ դրամ
20 մլն և ավել՝ 0.05%, նվազ. 2,000 ՀՀ դրամ

 

 

1 Բաժնային արժեթղթեր են համարվում բաժնետոմսը, բաժնետոմսերով ամրագրված իրավունքներին համարժեք իրավունքներ տվող այլ արժեթուղթը, ցանկացած այլ արժեթուղթ,

որն իրավունք է տալիս ձեռք բերել վերոնշյալ արժեթղթերը փոխարկման, փոխանակման կամ այլ իրավունքների իրականացման եղանակով և թողարկվել է վերոնշյալ արժեթղթերի

թողարկողի կամ նրանց խմբի անդամ թողարկողի կողմից: Ոչ բաժնային արժեթղթեր  են համարվում ցանկացած այն արժեթուղթը, որը, չի համարվում բաժնային

(ՀՀ Արժեթղթերի շուկայի մասին օրենք):

 

2 Non traditional funds են համարվում բորսայում առևտրին չթույլատրված ֆոնդի փայերը:

 

* Սակագները հաշվարկվում են ՀՀ դրամով՝  Բանկի կողմից սահմանված անկանխիկ առքի փոխարժեքով:

 

** Հաշվարկի համար հիմք է վերցվում գործարքի գումարը:

 

Կայքում հրապարակված սակագները տարածվում են իրավաբանական անձ հաճախորդների վրա, որոնց 50 տոկոս և ավել բաժնետերերը կամ փայատերերը չեն հանդիսանում այլ երկրի քաղաքացի,

 կամ որոնց վերջնական շահառուների 50 տոկոսից ավելին չեն հանդիսանում այլ երկրի քաղաքացի:

Նշված սակագները չեն վերաբերվում ֆինանսական կազմակերպություններին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով (բացառությամբ վարկային, վճարահաշվարկային կազմակերպությունների

 և ապահովագրական ընկերությունների): Այդ կազմակերպությունների համար սակագները սահմանվում են «Արդշինբանկ» ԲԲԸ և ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրով:

 

«Արդշինբանկ» ԲԲԸ մատուցում է ներդրումային ծառայություններ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված ներդրումային ծառայությունները կարգավորող 

կանոնակարգերով, կանոններով, այլ նորմատիվ իրավական ակտերով Բանկի կամ Հաճախորդի անունից և Հաճախորդի հաշվին արժեթղթերի գործարքների իրականացմամբ: Ներդրումային ծառայությունների

մատուցման շրջանակներում «Արդշինբանկ» ԲԲԸ իրականացնում է բրոքերային հաշիվների բացում, պատվերի ընդունում և կատարում, գործարքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում, ինչպես 

նաև ներդրումային գործունեությունից բխող այլ գործառնություններ: Հաճախորդը կարող է գործարքներ կնքել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ կարգավորվող շուկայում գնանշվող ցանկացած արժեթղթով,

ինչպես նաև մասնակցել առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդներին, հետգնումներին, իրականացնել գործարքներ արտաբորսայական երկրորդային շուկայում:

 

Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանները, այդ թվում՝ ծառայության շրջանակում Բանկի և հաճախորդի միջև պայմանագրի կնքման և դադարեցման կարգն ու ժամկետները, հաճախորդի կողմից վճարումների իրականացման պայմանները, ժամկետներն ու եղանակները, Բանկի կողմից պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, գործարքների կնքման նպատակով պատվերների ներկայացման և կատարման ընթացակարգը, արժեթղթերի հետ կապված ռիսկերի բացահայտումը, պատվերների կատարման վերաբերյալ հաշվետվությունների և այլ տեղեկատվության տրամադրման պայմանները, ինչպես նաև շահերի բախման վերաբերյալ և այլ համապատասխան դրույթներ, ներկայացված են Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների 13-րդ գլխում։

 

Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ