◾Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրեքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
◾Օտարերկյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
◾ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ։
◾ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ձեր գույքը (տուն, մեքենա կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և վարկի գումարների մարումները։
◾ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ձեր կողմից պարտավորութունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։
◾Վարկառուն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում վարկառուն պարտավոր է վարկի գումարը օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող։
◾Վարկառուն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
◾Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Արդշինբանկ» ՓԲԸ հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
Ի՞նչ է վարկային պատմությունը
Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը, վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ, որոնք հաշվի են առնվում ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև արտադրող և վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով (ապառիկ) ապրանքների/ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:
Վարկային պատմության կարևորությունը
Նախկինում դրսևորած վատ վարկային պատմությունը կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:
Վարկային զեկույցը գրավոր կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի (ֆիզիկական կամ իրավաբանական) և նրա կողմից ստանձնած տնտեսվարող կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկություն: Զեկույցը կազմված է ԱՔՌԱ անդամ կազմակերպություններից հարցման պահի դրությամբ ստացված տվյալների հիման վրա և արտացոլում է հարցմանը նախորդող վերջին 5 տարվա վարկային տվյալները:
ԱՔՌԱ-ն վարկային բյուրո է, որը համագործակցում է ՀՀ-ում գործող բոլոր բանկերի և վարկային կազմակերպությունների հետ:
Կիրառվող սքորի տեսակները
Արդշինբանկ ՓԲԸ-ում վարկարժանության գնահատման գործընթացում կիրառվում են աքռա վարկային պատմությունը, ՖԱՅԿՈ սքոր գնահատականը և Բանկի ներքին սքորինգային մեխանիզմը:
Ի՞նչ է վարկային սքոր գնահատականը
ՖԱՅԿՈ Սքորը, ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲ և Ֆեյր Այզաք Սերվիսիզ Լիմիթիդ ընկերությունների կողմից համատեղ մշակված սքորինգային համակարգ է, որը վիճակագրական ուսումնասիրության և վերլուծության ենթարկելով հաճախորդի վարկային պատմությունը, տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք:
Համապատասխան տեղեկատվություն տեղեկատվություն ներկայացված է նաև abcfinance.am և acra.am հասցեներում:
Սքորի վրա ազդող հիմնական գործոնները
ՖԱՅԿՈ սքորի հաշվարկման մոդելի համաձայն սքորի վրա ազզդող բնութագրիչներն են`
1. վճարումների (մարումների) պատմություն,
2. վարկային բեռի մեծություն,
3. վարկային պատմության երկարություն
4. օգտագործված փոխառությունների տեսակներ,
5. նոր վարկային դիմում:
Բանկի ներքին սքորինգային մեխանիզմի վրա ազդում են՝
1. բանկային և ավանդային հաշիվների, դրանցով կատարված գործարքների ու փոխանցումների վերաբերյալ տեղեկատվություն,
2. վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվություն,
3. եկամուտների ու աշխանքային փորձի վերաբերյալ տեղեկատվություն,
4. ընտանեկան կարգավիճակի ու կրթության վերաբերյալ տեղեկատվություն
5. անշարժ ու շարժական գույքերի սեփականության վերաբերյալ տեղեկատվություն,
6. այլ պարտավորությունների սպասարկման վերաբերյալ տեղեկատվություն,
7. հաճախորդին բնութագրող այլ տեղեկատվություն:
Սքոր գնահատականի վրա վարկային հարցման ազդեցությունը
Վարկային հարցումների քանակը կարող է բացասական ազդեցություն ունենալ վարկային ամփոփ գնահատականի վրա: Եթե հարցումը կատարվում է մոնիթորինգի շրջանակներում, ապա բացասական ազդեցություն չի ունենում:
Ինչպե՞ս խուսափել վարկային պատմության և սքոր միավորի վատթարացումից
1. վարկային պարտավորությունները կատարել պատշաճ եղանակով՝ առանց ուշացումների՝ սահմանված ժամանակացույցի համաձայն,
2. խուսափել կասկածելի կամ վատ վարկային պարմություն ունեցող վարկառուների պարտավորությունների գծով որպես համավարկառու և/կամ երաշխավոր լինելուց և այլն,
3. վճարային տերմինալներով վարկի պարտավորությունների մարումներ անելիս հաշվի առնել, որ Բանկի գործառնական ժամից՝ 16:45-ից, հետո կատարված վճարումները տեխափոխվում են հաջորդ աշխատանքային/գործառնական օր և վճարումը համարվում է կատարված հաջորդ օրը:
Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը և սքոր միավորը
1. մարել ժամկետանց պարտավորությունները, եթե այդպիսիք առկա են,
2. պատշաճ, առանց ուշացումների կատարել վարկային պարտավորությունները և բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները,
3. խուսափել ապագայում անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց:
Ու՞ր դիմել, եթե վարկային պատմությունը սխալ է
Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝
1. համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով: Համապատասխան տեղեկատվություն ներկայացված է նաև abcfinance.am և acra.am հասցեներում:
2. Կարող է դիմել Բանկին՝
• Բանկի պաշտոնական office@ardshinbank.am էլեկտրոնային հասցեին գրություն ուղարկելու միջոցով,
• շուրջօրյա գործող Բանկի հեռախոսային կենտրոն զանգահարելու միջոցով /հեռ. 012 22 22 22/,
• Բանկի ցանկացած մասնաճյուղում գրավոր դիմում/բողոք/խնդրանք/հարցում ներկայացնելու միջոցով: