Մենք առաջարկում ենք բացել հատուկ հաշիվներ սեփականության իրավունք ունեցող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին

| Հ/Հ | Հիմնական սակագներ* | AMD |
| 1.1 | Հաշվի բացում (ՀՀ դրամ) | 0 |
| 1.2 | Հաշվի նվազագույն մնացորդ | 0 |
| 1.3 | Հաշվի տարեկան սպասարկման միջնորդավճար (ՀՀ դրամ) | 0 |
| Հաշվի կամ հաշիվների հանրագումարային օրական մնացորդի դիմաց կուտակվող տարեկան տոկոսադրույք | Պայմանագրային | |
| Տոկոսների վճարման պարբերականություն | Եռամսյակային | |
| Լրացուցիչ սակագներ | ||
| 2.1 | Հաշվի շարժի և մնացորդի վերաբերյալ SMS ծանուցում (ՀՀ դրամ յուրաքանչյուր հաղորդագրության համար) | |
| 2.2 | Հատուկ հաշվի քաղվածքի տրամադրում (ՀՀ դրամ) | Կիրառվում է իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների բանկային հաշիվների սակագները |
| 2.3 | Տեղեկանքների տրամադրում (ՀՀ դրամ) 3 | |
| 2.4 | Հաշվի փակման միջնորդավճար` |
1 Հաշվի կամ
հաշիվների հանրագումարային օրական մնացորդի դիմաց կուտակվող տարեկան հաշվարկված տոկոսագումարը
Բանկը իրավունք ունի փոխանցել Կառուցապատողի այլ բանկային հաշվի:
2 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց բանկային հաշվի
մնացորդի դիմաց հաշվեգրվող տոկոսադրույքները ներառում են ոչ ռեզիդենտի շահութահարկի
դրույքը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում):
3 Սակագները
ներառում են ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ):
* Հիմնական հատուկ
հաշվին մուտքերը և հաշվից ելքերը կատարվում են միայն ՀՀ դրամով:
Բանկը Կառուցապատողի
հատուկ հաշիվներ բացում է ՀՀ-ում շինարարության թույլտվություն ունեցող և շինարարության
համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող ռեզիդենտ և ոչ
ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:
Բանկը Կառուցապատողի
հատուկ հաշիվը բացում է փաստաթղթերի ցանկով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը
ստանալուց հետո առավելագույնը 2 բանկային օրվա ընթացքում: Բանկը Կառուցապատողի հատուկ
հաշվի բացման դիմում-պայմանագրեր ընդունում և Կառուցաատողի հատուկ հաշիվները բացում
և սպասարկում է Բանկի մասնաճյուղային ցանցում և գլխամասային գրասենյակում: Բանկը յուրաքանչյուր
Կառուցապատողի համար կարող է բացել մեկից ավել Կառուցապատողի հատուկ հաշիվ՝ միայն ՀՀ
դրամով: