Կայուն ներդրումներ բիզնեսի համար

Ֆինանսավորեք ձեր կանաչ նախագիծը GEFF-ը Հայաստանում ծրագրի միջոցով և, համապատասխանության դեպքում, ստացեք cashback

Կայուն ներդրումներ բիզնեսի համար
Image

Արդշինբանկը մասնակցում է Հայաստանում կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրին (GEFF), որն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ և միտված է բիզնես ոլորտում կայուն ներդրումների խթանմանը։


GEFF-ի շրջանակում փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում ենք անհատականացված ֆինանսավորման լուծումներ՝ աջակցելով ներդրումներին, որոնք նպաստում են էներգայի և ռեսուրսների արդյունավետության բարձրացմանը, վերականգնվող էներգիայի կիրառման ընդլայնմանը և բիզնեսի երկարաժամկետ գործառնական կատարողականության ամրապնդմանը։


Համադրելով կառուցվածքային ֆինանսավորումը, cashback-ի հնարավորությունը և տեխնիկական փորձագիտական աջակցությունը՝ մենք հնարավորություն ենք տալիս մեր հաճախորդներին արդիականացնելու իրենց ակտիվները՝ պահպանելով ֆինանսական կայունությունը։

Համապատասխանող ոլորտների օրինակներ

Համապատասխանող ոլորտների օրինակներ
  • Սպասարկման ոլորտ
  • Տրանսպորտ և լոգիստիկա
  • Արտադրություն և թեթև արդյունաբերություն
  • Գյուղատնտեսություն և սննդի վերամշակում

Համապատասխանող ծրագրերի օրինակներ

Համապատասխանող ծրագրերի օրինակներ
  • Էներգաարդյունավետ արտադրական և արդյունաբերական սարքավորումներ
  • Արևային ֆոտովոլտային համակարգեր և վերականգնվող էներգիայի այլ լուծումներ
  • Էլեկտրական տրանսպորտային միջոցներ բիզնեսի ավտոպարկերի համար
  • Լիցքավորման ենթակառուցվածքներ
  • Էներգիայի կուտակման համակարգեր
  • Վերականգնվող էներգիայի և շարժունակության ինտեգրված լուծումներ

Ֆինանսավորեք ձեր նախագիծը և ստացեք cashback

Համապատասխանող վարկառուները, ծրագրի պայմանների համաձայն, կարող են ստանալ cashback։ Ներկայում կիրառվում են հետևյալ խրախուսման չափերը․

▪️մինչև 10%՝ էլեկտրական տրանսպորտային միջոցների համար

▪️մինչև 15%՝ լիցքավորման կայանների համար

Վերականգնվող էներգիայի բաղադրիչների համար կարող է տրամադրվել նաև մինչև 15% լրացուցիչ cashback, եթե էլեկտրական տրանսպորտային միջոցները համակցվում են արևային ֆոտովոլտային համակարգերի կամ մարտկոցային էներգակուտակման լուծումների հետ։

Ինտեգրված լուծումները հնարավորություն են տալիս բիզնեսներին մեկ ներդրումային կառուցվածքի շրջանակում համատեղել էլեկտրական տրանսպորտը, վերականգնվող էներգիայի արտադրությունը և էներգիայի կուտակումը՝ բարձրացնելով ծախսարդյունավետությունն ու ամրապնդելով երկարաժամկետ էներգետիկ կայունությունը։

Ի՞նչ քայլեր կարող եք ձեռնարկել

1

Ընտրեք սարքավորումը կամ տեխնոլոգիան

Green Technology Selector հարթակի կամ տեխնիկական փորձագետների աջակցությամբ։

2

Ներկայացրեք ֆինանսավորման հայտը

նախագծի համապատասխանության հաստատումը ստանալուց հետո

3

Ստացեք cashback

ծրագրի պահանջներին համապատասխան՝ ներդրման հաստատումից և իրականացումից հետո

GEFF վարկավորման հայտ

Խնդրում ենք լրացնել հայտը և մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ

Աջակիցներ

PartnerPartner