Մինչև ապրիլի 27-ը

Սկսած 11.7%-ից
Սկսած 12.3%-ից
Մինչև 240 ամիս
Սկսած 10%-ից

Նոր տուն ունենալու երազանքի իրականացումն արդեն շատ մոտ է։
Մենք բացառիկ առաջարկ ենք պատրաստել ձեզ համար. հիփոթեքային վարկ ձևակերպելու դեպքում դուք կստանաք նաև Արդշինբանկի պրեմիում դասի վարկային քարտ 12 ամիս անվճար սպասարկմամբ մինչև 2 մլն ՀՀ դրամ նախահաստատված վարկային գծով և 2% cashback-ով ցանկացած անկանխիկ գործարքի համար։
Որքա՞ն ժամանակ է գործելու առաջարկը
Հատուկ հիփոթեքային առաջարկն ուժի մեջ է մինչև ապրիլի 27-ը, դեռ մեկ ամիս ժամանակ ունեք գտնելու ձեր երազանքի բնակարանը կամ տունը և Արդշինբանկում ձևակերպելու ձեր հիփոթեքային վարկը։
🔷 20-40 մլն ՀՀ դրամ վարկ ձևակերպելու դեպքում
1 մլն ՀՀ դրամ* նախահաստատված վարկային գիծ Visa Platinum վարկային քարտով,
2% cashback անկանխիկ վճարումների դիմաց և 12 ամիս անվճար սպասարկում
🔷 40 մլն ՀՀ դրամից ավելի վարկ ձևակերպելու դեպքում
2 մլն ՀՀ դրամ* նախահաստատված վարկային գիծ Mastercard World Black Edition վարկային քարտով,
2% cashback անկանխիկ վճարումների դիմաց և 12 ամիս անվճար սպասարկում
Տրամադրվում է վարկային գծի միջոցները օգտագործելու 50 օր անտոկոս ժամանակահատված
27.03.2026-27.04.2026
Visa Platinum և Mastercard World Black Edition քարտերը պրեմիում դասի քարտեր են և ունեն մի շարք առավելությունները։
12 ամիս անվճար սպասարկում միայն հատուկ հիփոթեքային առաջարկի շրջանակներում և հետևյալ առավելությունները։
