Գույքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք ներբեռնել «Անշարժ գույքի ձեռքբերման հայտ», լրացնել այն և ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին` [email protected] կամ մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Բանկի համապատասխան աշխատակիցը Ձեր հայտն ուսումնասիրելուց հետո առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատի Ձեզ հետ՝ էլեկտրոնային փոստի կամ Ձեր կողմից հայտում նշված հեռախոսահամարի միջոցով:
Գույքի ձեռքբերման հայտն ինքնաշխատ մերժված է համարվում Բանկի կողմից, եթե Բանկը, սույն հայտը ստանալուց հետո 6-օրյա ժամկետում գրավոր չի տեղեկացնում դիմումատուին գույքի օտարման պայմանների վերաբերյալ:
Տեղեկացնում ենք, որ մասնաճյուղ մոտենալու դեպքում հայտի ուսումնասիրության վճարը կազմում է 5000 ՀՀ դրամ, իսկ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով դիմելու դեպքում՝ անվճար:
Հրապարակված վաճառքի գինը կարող է փոխվել՝ կախված վաճառքի պահին գույքի շուկայական արժեքից, ինչպես նաև կարող են կիրառվել զեղչեր՝ վաճառքի եղանակից կախված: