ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 

   2024 թվականի փետրվարի 28-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվել է Բանկի նոր խմբագրությամբ կանոնադրությունը, որով Բանկի կանոնադրական հիմնադրամը սահմանվել է 102 454 400 000  (հարյուր երկու միլիարդ չորս հարյուր հիսունչորս միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ, որը բաժանված է 1 004 544  (մեկ միլիոն չորս հազար հինգ հարյուր քառասունչորս) հատ սովորական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, և 20 000 (քսան հազար) հատ A դասի փոփոխական շահութաբաժնով փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով:

ԲԱՆԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ 

Բանկի վերջնական շահառու է հանդիսանում  «Արինս Գրուպ» ՍՊԸ-ի (06.06.2017թ-ին «ԲԻԶՆԵՍ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ն վերանվանվել է «Արինս Գրուպ» ՍՊԸ-ի) միակ մասնակից` Կարեն Սաֆարյանը: 

ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ 

Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովը (այսուհետ՝ Ընդհանուր ժողով) Բանկի կառավարման բարձրագույն մարմինն է, որն իր գործունեությունն իրականացնում է օրենքով և Բանկի կանոնադրությամբ իր իրավասություններին վերապահված հարցերի շրջանակներում: Բանկը ամեն տարի գումարում է բաժնետերերի տարեկան Ընդհանուր ժողով:
 Տարեկան Ընդհանուր ժողովը գումարվում է ֆինանսական տարվա ավարտից հետո 4  (չորս) ամսվա ընթացքում: 
Տարեկան Ընդհանուր ժողովից բացի գումարվող ժողովներն համարվում  են արտահերթ: 
Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է Խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:
 Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Բանկի բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան Ընդհանուր ժողով գումարելու մասին որոշման ընդունումը, և ավելի ուշ, քան Ընդհանուր ժողովի գումարումից 45 օր առաջ: 
Եթե Ընդհանուր ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող Բանկի բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում են Ընդհանուր ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ: 
Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Բանկի բաժնետերերի ցուցակը պետք է տվյալներ պարունակի Բանկի յուրաքանչյուր բաժնետիրոջ անվան (անվանման), գտնվելու (բնակության) վայրի և նրան պատկանող Բանկի բաժնետոմսերի մասին: 
Բանկի բաժնետերը Ընդհանուր ժողովում մասնակցելու իր իրավունքը կարող է իրականացնել անձամբ կամ լիազորված ներկայացուցիչի միջոցով: 
Բաժնետերն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոխել իր լիազոր ներկայացուցչին կամ անձամբ մասնակցել ժողովին: Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձինք ժողովի գումարման մասին ծանուցվում են պատվիրված նամակներ ուղարկելու կամ անձամբ հանձնելու միջոցով` Ընդհանուր ժողովի գումարման օրվանից առնվազն 15 (տասնհինգ) օր առաջ:

Բաժնետերեր

ՄասնակիցներՄասնակցության չափըԳործունեության տեսակները
«Արինս Գրուպ» ՍՊԸ98.67303%Այլ կազմակերպություններում մասնակցություն` դրանց կանոնադրական կապիտալներում ներդրումների միջոցով,
իրավաբանական անձանց և գույքային ակտիվների կառավարում,
ներկայացուցչական և միջնորդական գործունեություն,
խորհրդատվական ծառայություններ,
օրենքով չարգելված այլ տնտեսական գործունեություն: