|
· Մրցութային հայտերի ընդունման սկիզբն է` «02» հոկտեմբերի 2026թ., իսկ վերջնաժամկետը` «15» հոկտեմբերի 2026 թվականը, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 09:30-ից մինչև 17:00,
· Մրցույթի կազմակերպման և մրցութային առաջարկների ներկայացման վայրը` ք. Երևան 0015, Գր. Լուսավորչի 13 հասցեում գտնվող «Արդշինբանկ» ԲԲԸ գլխամասային գրասենյակ,
· Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է «Արդշինբանկ» ԲԲԸ ինտերնետային կայքի հայտարարություններ բաժնում (www.ardshinbank.am),
· Մրցույթին մասնակցելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք ուղարկել հաղորդագրություն tenders@ardshinbank.am էլեկտրոնային փոստի հասցեին, կամ զանգահարել (012) 22 22 22 հեռախոսահամարին
· Մրցույթին իրավունք չունեն մասնակցել այն մասնակիցները, որոնք, Բանկի հետ համագործակցելու ժամանակ ցուցաբերել են անբարեխիղճ և անպարտաճանաչ վերաբերմունք, ծառայությունները, ապրանքների մատակարարումը կամ աշխատանքների կատարումն իրականացրել են կնքված պայմանագրերի ժամկետների խախտումներով և/կամ ենթարկվել են տույժերի: Նմանատիպ հայտերը չեն դիտարկվի մրցույթային կոմիտեի կողմից:
· Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը «Արդշինբանկ» ԲԲԸ ներկայացնում է`
a) մասնակցի կողմից ստորագրված և կնքված Մրցույթի գնառաջարկների ներկայացման հայտ՝ համաձայն Հավելված 1-ի, որին կցվում են անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթղթերը,
b) մասնակցի կողմից ստորագրված և կնքված Մրցույթի մասնակցության պայմանագիր (տուժանքի հաշվարկ)` համաձայն Հավելված 2-ի ,
c) Պայմանագրի կնքման համար այլ անհրաժեշտ տեղեկությունները հայտատուի հայեցողությամբ:
· Մրցույթի մասնակցության հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են փակ, սոսնձված, կնքված (կնիքի առկայության դեպքում) և ստորագրված ծրարով,
· Մրցույթի հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
· ք. Երևան 0015, Գր. Լուսավորչի 13,
· «Արդշինբանկ» ԲԲԸ, Մրցույթային կոմիտեին,
· «Պոս տերմինալների մատակարարման» մրցույթային հայտ,
· Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն (առկայության դեպքում),
· «Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը:
· Հաղթող համարվելու համար Բանկի կողմից ներկայացված բոլոր պահանջներին համապատասխանելու, սակայն մասնակցի առաջարկված գները նմանատիպ ապրանքների կամ ծառայություններիշուկայական գներից ավելի բարձր լինելու դեպքում Բանկը կարող է մրցույթը չեղյալ հայտարարել:
· Մրցույթով նախատեսված ձեռքբերումն իրականացվում է առանց կանխավճարի` միանգամից կամ փուլերով պայմանագրի և կատարողական (հանձնման-ընդունման) ակտի հիման վրա` ստանալով համապատասխան վճարներ կամ կանխավճարի անհրաժեշտության դեպքում` կանխավճարի չափով բանկային երաշխիքի ապահովում ՀՀ տարածքում գրանցված առևտրային Բանկի կողմից, ընդ որում կանխավճարի չափը չի կարող գերազանցել պայմանագրի արժեքի 20%-ը:
· Մրցույթի մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել մատակարարման ամբողջական առաջարկներով:
|