«Արդշինբանկ» ՓԲԸ-ն ավարտել է 9.50% տարեկան եկամտաբերությամբ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը:

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում:

«Արդշինբանկ» ՓԲԸ կողմից տեղաբաշխված դոլարային պարտատոմսերի ծավալը կազմում է 2,200,000,000 ՀՀ դրամ, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2026 թվականի մարտի 25-ին: